Մրցույթի հայտ․Փորձագետ՝ երեխաներին և տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների ոլորտում

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության  հայաստանյան  ներկայացուցչությունը  փնտրում է փորձառու փորձագետների՝ աջակցելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ երեխաներին և տարեցներին տրամադրվող առկա ծառայությունների վերանայման և ֆինանասական գնահատման հարցում: Վերոնկարագրյալի նպատակն է բարձրացնել ցերեկային խնամքի կենտրոններում, ինչպես նաև տնային պայմաններում տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը՝  ինչպես երեխաների, այնպես էլ տարեցների համար: Արդյունքում  կառաջարկվեն և կմշակվեն նոր մոդելներ՝ հիմնված տեղական և միջազգային փորձի, քաղված դասերի,  երեխաների և տարեցների խնամքի ոլորտում առկա մարտահրավերների վրա:

Պահանջվող փորձագետերն են՝
  • Երեխաներին տրամադրվող խնամքի ծառայությունների փորձագետ
  • Տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների փորձագետ
  • Իրավական փորձագետ
  • Ֆինանսկական/Բյուջետավորման փորձագետ
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեով՝ procurement.armenia@peopleinneed.net, թեմայի տողում նշելով Երեխաների և տարեցների խնամքի ծառայություններ/Սյունիք PSSP։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 24, 2024թ