Ֆրանսիական բուրմունք Կապանում

Հրապարակվել է 06 հոկ, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Ֆրանսիական բուրմունք Կապանում
© Foto: Շուշանիկ Ներսեսյան

Գրիգորյանների ընտանիքն ապրում էր Ֆրանսիայում շուրջ 6 տարի։ Ընտանիքի անդամներն առողջական խնդիրներ ունեին և բուժվում էին Ֆրանսիայում։ Առողջանալուց հետո, նրանք հայրենիք վերադարձան։ 

Երբ մտածում էին Հայաստան վերադառնալու մասին, նրանք տեղեկացան Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի կողմից տրամադրվող հնարավոր աջակցության մասին։ Հայաստան վերադառնալով՝ նրանք ֆինանսական աջակցություն ստացան Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ հիմնադրելու իրենց բիզնեսը Կապանում․ այնտեղ, որտեղ ապրում են։

«Մինչև Ֆրանսիայում ապրելը, ես գիտեի պատրաստել։ Ֆրանսիայում ապրելով և հացաբուլկեղենի արտադրամասների գործունեությունն ուսումնասիրելով, ես ցանկություն ունեցա հիմնել սեփական հացաբուլկեղենի արտադրամասը իմ հայրենիքում», նշում է Արիկը։ 

Նրանք Հայաստան վերադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից օրեր առաջ։ Ամիսներ անց նրանք կարողացան ուժ գտնել և սկսել իրենց բիզնեսը՝ հիմնելով Նանսի սրճարանը։ Անվան ընտրությունը ոգեշնչված էր Ֆրանսիայի Նանսի քաղաքի անվանումից, որտեղ նրանք ապրում էին այդ ընթացքում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի ներկայացուցիչները Կապանում հանդիպեցին Գրիգորյանների ընտանիքին և ողջունեցին Նանսի սրճարանի բացումը։

Բացի ֆինանսական աջակցությունից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն շահառուներին տրամադրում է նաև դասընթացներ՝ բիզնեսի առաջխաղացման համար։ Վերջերս «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կազմակերպել էր դասընթաց՝ բիզնեսի զարգացման, նորարարության, թվային մարքեթինգի վերաբերյալ՝ օգնելու սկսնակ ձեռներեցներին մեծացնել իրենց բիզնեսները և կիսվել իրենց փորձով մյուս հայրենադարձների հետ։

Նշենք, որ 2016 թվականից սկսած «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն օգնում է ներգաղթյալներին աշխատանքի, սոցիալական և բիզնես աջակցության միջոցով՝ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն կամավոր վերադարձող միգրանտների վերաինտեգրմանը` աշխատանք գտնելու, սոցիալական աջակցության և բիզնես դրամաշնորհի միջոցով» ծրագրի շրջանակում։  


Autor: Շուշանիկ Ներսեսյան, Մեդիա և հաղորդակցության ղեկավար

Այլ հոդվածներ