Toolkit for TVET

Աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման ուղեցույց

Աշխատաշուկայի կարիքների հետազոտման և արդյունավետ հաղորդակցման ուղեցույցը նախատեսված է ՀՀ մասնագիտական կրթական հաստատությունների համար՝ գործունեությունը ժամանակի պահանջներին համընթաց դարձնելու և բարելավելու նպատակով։ Ուղեցույցը քայլ առ քայլ նկարագրում է շուկայի հետազոտման և հաղորդակցային առաձնահատկությունները՝ տրամադրելով համապատասխան հարցաշարեր և գործնական խորհուրդներ։ 


Ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ»  ՀԿ-ն ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանում, Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարանում, Արթիկի պետական քոլեջում ու Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջում ներդրել է տեքստիլ և ագրոբիզնես ոլորտների 8 կարճաժամկետ և 4 երկարաժամկետ դասընթացներ՝ աշխատանքի վրա հիմնված (ԱՀՈՒ) մոտեցմամբ։ Ուսումնական հաստատություններին տրամադրվել է նյութատեխնիկական աջակցություն, մասնավորապես տրակտոր, պանրի արտադրության ամբողջական հոսքագիծ-լաբորատորիա, տեքստիլ արտադրության ժամանակակից սարքավորումներ և այլ պարագաներ, որոնք հնարավորություն են տալիս աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան մրցունակ կադրեր պատրաստելու:

Ծրագրի արդյունքում մշակվել է պանրագործի մասնագիտության հեռավար ուսուցման պլատֆորմ՝ պանրագործության կրթական ծրագիր դասավանդող ՄԿՈՒ հաստատությունների, ինչպես նաև հեռավոր գյուղական բնակավայրերում բնակվողների համար, ովքեր հնարավորություն չունեն ամեն օր հաճախելու առկա դասընթացների։
 

Ներբեռնել