Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով. CAUCADOC
Հրապարակվել է 29 ապր, 2014 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպեԱյս կրթական մեթոդը ներդրվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի և Արմավիրի մարզերի 67 դպրոցներում: Մեթոդի ներդրման նպատակն է բարձրացնել աշակերտների իրազեկությունը միգրացիայի վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ, ձևավորել քննադատական մտածողություն և կիրթ մոտեցումներ մարդու իրավունքների և հարակից խնդիրների շուրջ:
Մեր փորձը ցույց է տվել, որ վավերագրական ֆիլմի ցուցադրությունը համեմատաբար պարզ, սակայն արդյունավետ միջոցներից է՝ հանրությանը մի շարք թեմաների ծանոթացնելու առումով։ Ֆիլմը՝ որպես ժամանակակից տեսաձայնային միջոց, կարող է ոչ միայն թեմայի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդել, այլև ներկայացնել իրական յուրահատուկ պատմություն, որն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն է ունենում հանդիսատեսի վրա։ Վավերագրական ֆիլմերը կարող են շարժառիթ դառնալ առանձնահատուկ խնդիրների լուծման համար։
2013թ. ընթացքում վերապատրաստվել են թիրախ մարզերի 67 դպրոցի հասարակագիտական առարկաների 88 ուսուցիչներ: Վերապատրաստված բոլոր ուսուցիչները ձեռք են բերել «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ուսուցչի ձեռնարկը և ֆիլմերի սկավառակը: 2013-2014 ուսումնական տարվա ընթացքում վերապատրաստված ուսուցիչների կողմից այս մեթոդով անց են կացվել ավելի քան 100 դաս, որոնց մասնակցել են Կրթության ազգային ինստիտուտի մարզային գրասենյակների մասնագետները՝ մեթոդական խորհրդատվություն և հետադարձ կապ ապահովելու նպատակով: Անցկացված դասերի ընթացքում 67 դպրոցի մոտ 2000 աշակերտներ բարելավել են իրենց գիտելիքները միգրացիայի, մարդու իրավունքների և հարակից սոցիալական հարցերի վերաբերյալ, ինչպես նաև ձեռք են բերել քաղքացիական նախաձեռնություններ իրականացնելու հմտություններ: