«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նշում է իր 30-ամյակը նոր լոգոյով

Հրապարակվել է 31 մյս, 2022 թ. կարդալու ժամանակը՝ 5 րոպե
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն նշում է իր 30-ամյակը նոր լոգոյով
© Foto: PIN

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իր վիզուալ հաղորդակցության մեջ ձգտում է լինել ավելի լավատեսական։ Մենք փոխում ենք մեր ներկայիս լոգոն ավելի լավատեսական և համընդհանուր առումով ավելի հեշտ ընկալելի բրենդի։ Նոր լոգոն մարդ արարածի ամենահնարավոր պարզագույն պատկերումն է։ Լոգոն նախագծվել է հաշվի առնելով դրա՝ բոլոր հնարավոր լեզուներում և մշակութային համատեքստում հասկանալի լինելը։ Մրցույթի մասնակիցները սիրով հրաժարվել են էսքիզների, մրցութային պարգևների և լիցենզավորման համար հոնորարի իրավունքից։ Հաղթող լոգոն ստեղծվել է Ստուդիո Մարվիլի (Studio Marvil) կողմից։ 

Սկսած 1992 թվականից, երբ հիմնադրվեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, կազմակերպությունն օգտագործում էր ֆիրմային լոգոտիպ՝ սպիտակ տեքստով գրված սև քառանկյուն եզրագծով, որի մեջ պատկերված էր մարդու կերպար։ Լոգոյի ստեղծումը ոգեշնչված էր Ադամ Հոֆմայստերի էսքիզից, որը հիմնված էր ֆրանց Կաֆկայի էսքիզներից մեկի վրա։ «Մենք ընտրեցինք «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի լոգոն 30 տարի առաջ։ Մենք գիտեինք անունը, գիտեինք, որ այն պետք է արտահայտեր այն իրավիճակը, որում մենք այդ ժամանակ աշխատում էինք՝ ինչը պատերազմն էր և հակամարտությունները։ Ֆրանց Կաֆկայի նկարը և լոգոյի սև ու սպիտակ գույները միանգամայն համապատասխան էին, բայց այդ ժամանակից ի վեր՝ մենք որոշակի զարգացում ենք ապրել», նշում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ղեկավար և համահիմնադիր Շիմոն Պանեկը։ 

Այնուամենայնիվ, կազմակերպության աճին զուգընթաց ի հայտ եկան ֆունկցիոնալ որոշ արգելքներ, ինչպիսիք են՝ միջազգային տարբերակին առնչվող բարդությունները, լեզվական փոփոխությունները կամ փոքր ֆորմատների դեպքում դժվար ընթեռնելիությունը՝ անմիջապես լոգոյի ներսում գրված տեքստի պատճառով։ Մեր աշխատանքի բովանդակությունը նույնպես փոխվել է, նշում է Պանեկը։ Այսպիսով, լոգոյի հետ փոխանցվող հաղորդագրությունն անհրաժեշտ է փոխել։ «Մենք, ըստ էության, համաշխարհային մեծ կազմակերպություն ենք, մենք այլևս նույն տարիքի և մշակութային պատկանելիության ընկերների խումբ չենք, այլ մի կազմակերպություն, որն ունի շուրջ 2000 աշխատակից, որոնցից շատերը միանշանակ ավելի երիտասարդ են, միգուցե մեկ սերունդ ավելի երիտասարդ, քան մենք՝ հիմնադիրներս, և նրանք, ովքեր ապրում են Եվրոպայից դուրս՝ Ասիայում, Աֆրիկայում ունեն տարբեր մշակությաին պատկանելիություն, այլ ոչ թե՝ ընկալում», ասում է Պանեկը։ Այսօր, բացի հումանիտար և սոցիալական աջակցությունից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իրականացնում է նաև կրթական ծրագրեր կամ կազմակերպում է «Մեկ աշխարհ փառատոն»-ը (One World Festival).

Նոր լոգոն հիմնված է մարդու կերպարի պարզ սիմվոլի և կազմակերպության անվան վրա։ Այն ճանաչելի և ընթեռնելի է համայնքային աշխատանքներ իրականցնելիս և որոշակի հեռավորությունից։ Փոփոխությունն իր մեջ ներառում է նաև անցումը մուգ կապույտ գույնի, որպեսզի ընդգծվի ներկայացված իմաստային փոփոխությունը և ստեղծի նոր գունապնակի հնարավորություն կազմակերպության գործունեության տարբեր ոլորտների համար։ «Մեկնաբանման մեջ փոփոխություն է տեղի ունեցել, որն այլևս այն մասին չէ, որ աշխարհն «ավերված է», այլ խոսում է այն մասին, որ հնարավոր է փոխել այն։ Մենք ուզում ենք լինել ավելի լավատեսական, ավելի հասկանալի և կարողանալ օգտագործել լոգոն տարբեր համատեքստերում, մեր դոնորների, գործընկերների և համայքների հետ աշխատելիս», ավելացնում է Պանեկը։ 

«Հաղթող՝ Ստուդիո Մարվիլ (Studio Marvil) կազմակերպությունը պարզեցրել է ձեռքերը մեջքի ետևում կանգնած մարդու կերպարի բնօրինակ սիմվոլը և դարձրել ավելի հասկանալի։ Բացի այդ, սևից դեպի կապույտ գույնի փոփոխության շնորհիվ՝ ամբողջ ինքնությունն ավելի բարեկամական է և հույս է արտահայտում, որը խիստ կարևոր է կազմակերպության հաղորդակցության տեսանկյունից»։
ՄՐՑՈՒՅԹԸ ԵՒ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Նոր լոգոն ստեղծվեց նախագծման մրցույթի արդյունքում։ Մեզ սկզբից օգնեց Czechdesign ՀԿ-ն, որը մասնագիտացած է մասնագիտական մրցույթներում արդար պայմանների ստեղծման և դիզայներների հետ համագործակցության խթանման գործում։ Բոլոր մասնակիցները հրաժարվեցին իրենց էսքիզների համար նախատեսված վճարներից և նախագծեցին իրենց աշխատանքներն անվճար։ Հաղթողը տրամադրեց նաև վիզուալ տարբերակի տառատեսակի անվճար լիցենզիան, որը շնորհվեց «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ին Վերոնիկա Բուրիանի՝ այն ստեղծողի կողմից, ով Լիտվայի Մոլիետի քաղաքում գործող TypeTogether տպագրական ստուդիայից է։ BrandCloud-ն իր ծառայությունները նույնպես տրամադրել է անվճար։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի լոգոյի փոփոխությունը միանշանակ դրական քայլ է։ «Հաղթող Ստուդիո Մարվիլ (Studio Marvil) կազմակերպությունը պարզեցրել է ձեռքերը մեջքի ետևում կանգնած մարդու կերպարի բնօրինակ սիմվոլը և դարձրել ավելի հասկանալի։ Բացի այդ, սևից դեպի կապույտ գույնի փոփոխության շնորհիվ՝ ամբողջ ինքնությունն ավելի ընկերական է և հույս է արտահայտում, որը խիստ կարևոր է կազմակերպության հաղորդակցության տեսանկյունից», ասում է մրցույթի փորձագետ Ալյոշ Նայբրտը։ 

Տեղի (Չեխիայի) գրաֆիկ դիզայներներից երեքին՝ Լյումիր Կայնարին, Ստուդիո Մարվելին և Թերեզա Հեյմովայի, Շտեփան Մորավեկի և Մարտին Օդենալի եռյակին հրավիրել էին մասնակցելու մեկ փուլային մրցույթի, որը հիմնված էր մանրակրկիտ ուսումնասիրության վրա։ Նրանց նախագծերն առանձին կներկայացվեն Czech design ամսագրում։

Նոր լոգոյի ներկայացումը կլինի աստիճանական, երկարաժամկետ գործընթաց, և նոր ու հին լոգոները որոշ ժամանակ կկիրառվեն զուգահեռաբար։ Նոր բրենդը ներկայացնելուց հետո առաջին շրջանում լոգոն կփոխվի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի ամենատեսանելի ասպեկտների վրա, ինչպիսիք են հիմնական կայքը և սոցիալական մեդիայի էջերը։ Սրան կհաջորդեն Չեխիայի Հանրապետության մյուս մասնաճյուղերը և արտասահմանում գործող մյուս ներկայացուցչությունները։ Այնուհետև այն աստիճանաբար կփոխվի՝ համաձայն տեսանելիության առաջնահերթությունների և փոխարինման բարդության։ Մենք մտադիր ենք օգտագործել արդեն տպված նյութերը, որպեսզի փոփոխությունը որքան հնարավոր է լինի տնտեսապես և էկոլոգիապես խնայող։ 

Ստուդիո Մարվիլ

Հաղթող լոգոն ստեղծել է Ստուդիո Մարվիլ թիմը՝ Թերեզա Սաիցովայի, Վոյտեխ Վավրինի, Իրժի Կարաշեկի և Օլգա Բենեշովայի մասնակցությամբ և Պավել Զելենկիի ղեկավարությամբ։

Մարվիլը հիմնականում զբաղվում է կորպորատիվ ինքնության ստեղծմամբ, խմբագրական նախագծմամբ և գրքերի խմբագրությամբ։ Նրանց աշխատանքի արդյունքները կարելի է տեսնել օրինակ Չեխիայի ազգային թանգարանի նորաբաց մշտական ցուցադրություններում։ Նրանք վիզուալ իդենտիֆիկացիա են ստեղծել նաև չեխական ռադիոյի և ČEZ-ի (Չեխական ֆոնդային բորսա) համար։

Վերջին նախագծերը ներառում են Jan steen Glass կազմակերպության և Պատմական և ժամանակակից ճարտարապետության հրատարակությունների և TON +-160-ի համար ստեղծած ինքնությունը։ Այն նաև եղել է Լոնդոնի տարվա Beazley Design ցուցադրության մասնակից՝ հանդես գալով Railway Administration-ի վիզուալ ինքնությամբ։ 

Czechdesign

Czechdesign-ը մասնագիտական հովանոցային կազմակերպություն է, որը զբաղվում է Չեխիայի Հանրապետությունում դիզայնի զարգացմամբ։ Այն խթանում է դիզայնի գործնական կիրառումը և ապահովում է մասնագիտական մրցույթներում արդար պայմաններ։ Այն ղեկավարում է Չեխիայի դիզայնի վերաբերյալ ամենաընթերցվող վեբ պորտալը՝ www.czechdesign.cz, աջակցում և խթանում է չեխ դիզայներներին և դիզայնի ու ճարտարապետական մրցույթների առաջատար կազմակերպիչ է։ 

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն հիմնադրվել է 1992 թվականին ռազմական թղթակիցների և լրագրողների խմբի կողմից, որոնք դժգոհում էին, որ իրենց արտասահման ուղևորությունների արդյունքում պարզապես տեղեկություններ էին փոխանցում շարունակ ընթացող պատերազմների մասին։ Այսպիսով նրանք սկսեցին օգնություն տանել հակամարտության գոտիներ։ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն աստիճանաբար սկսեց ձևավորվել որպես մասնագիտական հումանիտար կազմակերպություն, որը նպատակ ուներ օգնել ճգնաժամային տարածքներում և խթանել աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը։ Իր գոյության 30 տարիների ընթացքում այն ընդլայնվել է և սկսել աշխատել կրթության ոլորտում, օգնել սոցիալական մեկուսացման պայմաններում գտնվող մարդկանց և կազմակերպել «Մեկ աշխարհ» միջազգային վավերագրական կինո փառատոնը։ 


Autor: PIN Armenia