Մաղանջուղ (Այգեձոր)․ Սյունիքի գրեթե մոռացված անցյալը

Հրապարակվել է 06 օգս, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպե
Մաղանջուղ (Այգեձոր)․ Սյունիքի գրեթե մոռացված անցյալը
© Foto: Shushanik Nersesyan

Ոչ մի գյուղ չի կառուցվում լքելու մտադրությամբ։ Դժբախտաբար, Սյունիքի մարզում գտնվող մի քանի գյուղ Սովետական ժամանակաշրջանից մնացին հնազանդվելու միայն բնությանը։ Այդպիսի մի գյուղ է նաև գեղատեսիլ Մաղանջուղը։ Այգեձորը (Մաղանջուղի ներկայիս անունը) մեր այցելության ամփոփագիրն է։

Մաղանջուղը գյուղի հին անունն է (նաև ասում են Մաղանջուկ կամ Մաղանջուր)։ Գյուղի ներկայիս անունը Այգեձոր է։

Մաղանջուղ (Այգեձոր)՝ Քարանձավների երկիր 

Մաղանջուղ պատմական գյուղն ունի այնպիսի հուշարձաններ, որոնք հասել են մեզ հնագույն ժամանակներից և դարձնում են այս գյուղն ուսումնասիրելու համար ամենալավ վայրերից մեկը Հայաստանում, հատկապես այն մարդկանց համար, որոնք սիրում են բացահայտել լքված վայրերը։


Մաղանջուղ գյուղի մասին կան հիշատակումներ դեռևս 17-րդ դարից։ Սկզբում այն նշվել է որպես գավառ, իսկ այնուհետև նկարագրվել որպես գյուղ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կազմում։

Ղևոնդ Ալիշանը գրում է, որ Ձագեձորի եզրին մի նեղ գետով ավարտվում է Բարկուշատի տարածքը։ Այդ գետի հարևանությամբ է գտնվում Մաղանջուկ գյուղը։ Գյուղում՝ Քարահունջի հարավում և Տավութլուի հյուսիսում, գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

7-րդ դարի սկզբին գրվում է, որ միայն գյուղ կամ ավան չի եղել, այլև մի տարածք` «յերկիրս Մաղանջուղու», որի մեջ է առնվում Տանձավեր գյուղը։

Մաղանջուղի գտնվելու վայրը շատ հարմարություններ էր առաջացնում․ այն գտնվում էր ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա, շրջապատված փարթամ, կանաչ անտառներով: Այն բավականին խոնավ վայր է, և գյուղի պարտեզները տարածվում են նաև գյուղի տարածքից այն կողմ՝ Վարաքար և Որոտան գետերի տարածք:

Ենթադրություն կա, որ այս գյուղի և մի քանիսի (Կյորի, Ալիղուլի և Քարաշեն) բնակիչները եկել են Իրանից։

Գյուղը գոյություն ունեցավ մինչև 1960-ականները: Ըստ նախկին բնակչի, որին մենք հանդիպեցինք, գյուղը լքվեց Սովետական միության պնդմամբ։

Այսօր բնությունն է վերահսկում գյուղը։ Բնակիչները տեղափոխվել են մեկ այլ գյուղ և երբեմն վերադառնում են պտուղ հավաքելու նախնիների տնկած ծառերից, որոնք տարածքում են մնացել։

Գյուղի անվան ծագումնաբանությունը

Ինչպես նշվեց հոդվածի սկզբում, գյուղն ունի նաև այլ անուններ։ Կարող եք հանդիպել Մաղանջ, Մաղանջուխ, Մաղանջուկ, Մաղանճու, Մահանջու, Մաղարաջուղ, Մաղարաջուխ և Մաղարաջուկ տարբերակները։

Պատմագետ Ս․ Խանզադյանը նշում է, որ տեղանունը ծագել է «Մուղանի ճյուղ» բառից («Մուղանը» պատմական շրջան է Հայաստանի տարածքում, իսկ «ջյուղ»-ը՝ որպես «ճյուղ»):


Հետաքրքրականն այն է, որ գյուղի անվան մեջ պահպանվում են գյուղացիների պատկերած առասպելակերպ պատմությունները: Արաբերեն մաղարա (mağara) «քարանձավ, քարայր» բառն անցել է հայերենին, թուրքերենին և պարսկերենին։ Կարելի է ասել, որ նախապես եղել է մաղարաչուտ «քարանձավաշատ վայր, քարայրոտ», որ հետագայում լեզվական տարբեր ազդեցություններից դարձել է Մաղանջուղ. մաղարա (ماقارا) «քարայր» արմատին կցվել է չուտ ածանց, որ ունի «ինչ-որ բանով հարուստ, առատ տեղ, վայր» նշանակությունը։ Հավանաբար մաղարա բառում կրճատվել է -րա վերջնամասը փոխազդեցական հնչյունափոխությամբ, իսկ -չուտ ածանցն օտար հնչողությամբ դարձել է ջուղ։ Հնարավոր է նաև, որ այն ոչ թե ածանցի՝ օտար հնչողությամբ դարձված է, այլ ջուղ արմատն է, որ հանդիպում է Սյունիքում՝ Կապուտջուղ, Կալաջուղ (հին գյուղ Սիսիանում), այլև՝ Ջուղա: Պարսկերենում և արաբերենում առկա է وقا /cuğ/ջուղե/ «խոռոչավոր, սնամեջ, գոգավոր» համանունը, որ նույնպես կարող է լինել մաղարա բառին կից, սակայն նկատում ենք, որ ոչ միայն մաղարա, այլև կապուտ, կալա բառերին իմաստով համադրվում է «խումբ» նշանակությամբ բառը, որից էլ հնարավոր է առաջացած լինի «քարայրների խումբ» անվանումը, այսինքն՝ Մաղանջուղ նշանակել է «քարայրների երկիր»։


Այգեձոր այցելությունը

Մենք Այգեձոր այցելեցինք գյուղի նախկին բնակչի՝ Հովիկի հետ։ Գյուղը լքվել էր, երբ նա երկու տարեկան էր, սակայն նա շարունակում է կապված մնալ իր արմատների և գյուղի հետ: Հովիկն իր բարեկամների հետ հիմնել են մոտակայքում գտնվող «Շահնազար» արկածային ճամբարը:

Հովիկը, վարելով սաղարթախիտ ճանապարհներով, մեզ տարավ Այգեձոր։ Երբ հասանք, շրջեցինք, մոլորվեցինք սեփական մտքերի և Սյունիքի լեռներում գտնվող, երբեմնի ծաղկուն գյուղի մասին հիշողությունների մեջ։


Հասկանալի էր, որ շենքերից շատերը տանիք չունեն և շինանյութերի մի մասը բացակայում է։ Հովիկը պատմեց, որ նախկինում ապրող ընտանիքները, երբ պարտադրված էին հեռանալ, հաճախ տեղափոխել են տարբեր պարագաններ, տան քարեր և այլն։ Դրանց բացակայությունը գյուղը ավելի հին է դարձնում, քան իրականում է․ և ազատեց ճանապարհը բուսական աշխարհի համար։

Ամենահետաքրքիր վայրերից մեկը, որ հայտնաբերեցինք Այգեձորում, լքված եկեղեցին շրջապատող գերերզմանոցն էր։ Գերեզմանաքարերի գրությունները, վստահորեն, ավելի ընթեռնելի էին, քան մենք պատկերացնում էինք, և շրջելուց և ավելին կարդալուց հետո այն մարդկանց մասին, որոնք երբեք գյուղից տեղափոխվելու հնարավորություն չեն ունեցել, մենք նկատեցինք մի չափազանց հետաքրքիր բան։


Գյուղի մի բնակիչ ապրել է 1806-1931 թվականներին։ Ակնհայտ է, որ Այգեձորի ջրի մեջ մի գաղտնիք կա կամ էլ ինչ-որ մեկը փոխել է գերեզմանաքարի գրությունը: Հովիկը զանգահարեց մի քանիսին ՝ ճշտելու տվյալ անհավատելի վարկածը։ Բոլորը պնդում էին, որ դա իրականում ճիշտ է:


Պատկերացնում եմ, թե ինչքան ապշած կլիներ աշխարհում երբևէ ապրած ամենածեր մարդը(122 տարեկան), երբ պարզեր, որ Այգեձորում ինչ-որ մեկը ապրել է մինչև 124-125 տարեկան։

Բայց ես շեղվեցի․․․ Այնուամենայնիվ, մենք լավ ծիծաղեցինք և հետաքրքրվեցինք, թե ինչպես է այս սուտը կամ ճշմարտությունը հայտնվել այժմյան լքված գյուղի գերեզմանաքարի վրա։

Հիմա, նոր սերունդները վերադառնում են ուսումնասիրելու իրենց նախնիների երկիրը և հավաքելու այն պտուղները, որոնք առատորեն աճում են: Այժմ, Այգեձորը՝ Սյունիքում նորաստեղծ «Լեգենդների արահետ»-ի մի կանգառ է։


ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՔ ԱՅՑԵԼԵԼ ԱՅԳԵՁՈՐ

Սյունիքում, Այգեձորի նման կան մի քանի լքված գյուղեր, և դուք կարող եք ուսումնասիրել դրանք բոլորը ՝ շրջելով «Լեգենդների արահետով» և բացահայտելով հարավային Հայաստանի այս հեռավոր հատվածը: Եթե չեք ցանկանում ոտքով միայնակ ճանապարհորդել, ապա կարող եք մասնավոր շրջայց ունենալ Այգեձորի նախկին բնակչի ՝ Հովիկի հետ:


Հովիկի հետ կարող եք կապվել Shahnazar Adventure Campsite-ի ֆեյսբուքյան էջի միջոցով: Արժե նաև մնալ «Շահնազար» արկածային ճամբարում, եթե ցանկանում եք գիշերել Այգեձորի մոտակա տարածքում:

Շնորհակալություն Հովիկին `տրամադրած տեղեկատվության և իր  հայրենի բնակավայր արշավ կազմակերպելու համար:

Հոդվածում նշված է Absolute Armenia hարթակի սեփական կարծիքը:

* Այգեձոր այցը կազմակերպվել էր Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի հետ համագործակցության շնորհիվ։



Autor: Absolute Armenia, թարգմանություն՝ PIN Հայաստան