Խաղաղաշինական կրթություն
«Հասարակագիտություն» առարկայի ուսուցչի ուսումնաօժանդակ ձեռնարկ․
Խաղաղություն կառուցելը բարդ ևերկարատև նախաձեռնություն է: Գոյություն ունեն խաղաղության կառուցման տարբեր պատկերացումներ ու կանխավարկածներ, որոնք խաղաղաշինությունը՝ որպես երևույթ և գաղափարախոսություն սահմանում են տարբեր կերպ։ Խաղաղության կառուցման անբաժան մասն է կազմում խաղաղության կամ խաղաղաշինության վերաբերյալ կրթությունը։ Խաղաղության կրթության առաքելությունն է նպաստել հարատև և կայուն խաղաղության հաստատմանը։ Խաղաղաշինական կրթության նպատակն է սովորեցնել, թե ինչպես լուծել կոնֆլիկտն (հակամարտություն) առանց բռնության, հարգել կյանքի ևիրավունքների բոլոր ձևերը և ներգրավվել խաղաղության կառուցման մեջ քաղաքացիական գործունեությամբ: Այն նաև օգնում է սովորողներին գնահատել միջմշակութային բազմազանությունը, յուրացնել խաղաղ մասնակցության հմտություններ և պատկերացնել ապագան առանց պատերազմի: Սույն ձեռնարկի նպատակն է աջակցել «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչներին՝ տրամադրելով խաղաղաշինական կրթության վերաբերյալ տեսական և գործնական ուսումնաօժանդակ նյութ։ Ձեռնարկը երաշխավորված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։