Հոգեբանական կայունություն և հարմարվողականություն Արցախից տեղափոխված դպրոցականների և նրանց ծնողների համար

«Արտ-թերապիայի հայկական ասոցիացիա» ՀԿ

Հոգեբանական կայունության և հարմարվողականության ապահովումն Արցախից բռնագաղթված երեխաների և նրանց ծնողների համար հանդիսանում է առաջնահերթություն, քանի որ նրանք ենթարկվել են տրավմատիկ իրադարձությունների, որոնք կարող են ազդել նրանց հոգեբանական առողջության վրա։ «Հոգեբանական կայունություն և հարմարվողականություն Արցախից տեղափոխված դպրոցականների և նրանց ծնողների համար» ծրագիրը նպատակ ունի գնահատել և բարելավել այս խմբի հոգեբանական բարեկեցությունը՝ կիրառելով համապատասխան միջամտություններ։ 

Այս ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն, որի հիմնական նպատակն էր

Հարցումն անցկացվել է Աբովյանի երկու դպրոցներում՝ ընդգրկելով Արցախից բռնագաղթված երեխաներին, նրանց ծնողներին և այդ երեխաներին դասավանդող ուսուցիչներին։
Հետազոտության մասնակիցները․
Հետազոտությունը իրականացվել  է «Արտ-թերապիայի հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով: Բովանդակության համար պատասխանատու է  «Արտ-թերապիայի հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի տեսակետները:
 

Ներբեռնել