ՀՀ Սյունիքի մարզի 7 խոշորացված համայնքների սոցիալական ծառայությունների հետազոտություն

«Հարբժշկական մասնագետների հայկական ասոցիացիա» մասնագիտացված կազմակերպություն

ՀՀ-ում սոցիալական աջակցության (ծառայությունների) տրամադրման գործընթացում առաջ եկող խնդիրները ավելի քան բազմազան են՝ տրամադրման պայմաններից մինչև հասանելիություն, դրանց ֆինանսավորման կայունությունից մինչև դրանց համար անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայություն։

Հայաստանում սոցիալական ծառայությունները սահմանված են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով։ Դրանք միջոցառումներն են՝ ուղղված անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների կամ դրանցից ցանկացածի բավարարմանը և (կամ) անձի (ընտանիքի կամ սոցիալական այլ խմբի) բնականոն կենսագործունեության ապահովմանը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը և (կամ) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) այդ վիճակից դուրս բերելուն:

Հայաստանում սոցիալական ծառայությունները կամ դրանց առանձին տեսակները, թե՛ Երևանում և թե՛ մարզերում բավարար չեն և այդ մասին է փաստում Հայաստանում վերջին 10 տարիներին իրականացվող յուրաքանչյուր հետազոտություն։
 

Ներբեռնել