Ծածկոցների ձեռքբերում
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Մարդասիրական օգնության բյուրոյի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Արտակարգ իրավիճակների պատրաստություն Հայաստանի հարավում» ծրագիրը, որն ուղղված է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի թիրախ համայնքներում համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման կարողությունների զարգացմանը և պատրաստության ամրապնդմանը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծածկոցների ձեռքբերում: Մրցույթին վերաբերող հարցերը կամ պարզաբանումները կարող եք ուղարկել procurement.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեին:
Դիմելու վերջնաժամկետը՝ hունվարի 30, 2025թ․
Մրցույթի հայտ՝ ներբեռնել։