Տեխնիկական առաջադրանք

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարում է փորձագետ(ներ)ի ընտրության մրցույթ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին) աջակցելու նպատակով՝ իրականացնելու ՔՀԿ-ների ինքնագնահատումը՝ տեղեկատվական միջավայրում իրենց ինքնության և դերի, երկրի տեղեկատվական միջավայրում և առկա սպառնալիքներում կողմնորոշվելու կարողությունների, իրենց շահառուների հետ հաղորդակցության, ապատեղեկատվությանը դիմակայելու և այն բացահայտելու, ինչպես նաև օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներն ու միջամտությունները (FIMI – Foreign Information Manipulation and Interference) մշտադիտարկելու և դրանց հակազդելու կարողությունների վերաբերյալ։

Կարողությունների փոխանակման գործողություններն իրականացվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դիմակայուն և միավորված․ համատեղ նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի շրջանակում։

Տեխնիկական առաջադրանքը հասանելի է այս հղումով։