Մրցույթի հայտ․ՔՀԿ-ների կարողությունների զարգացման փորձագետ

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն փնտրում է հմուտ դասընթացավարի(ների)/փորձագետի(ների)՝ ստորև նկարագրված կարողությունների զարգացման մոդուլներից մեկը կամ մի քանիսը ծրագրի թիրախ հանդիսացող 10 նորաստեղծ ՔՀԿ-ների ներկայացուցիչներին մատուցելու համար:

Նշված թեմաները հիմնված են կարողությունների զարգացման հատուկ կարիքների վրա, որոնք բացահայտվել են ՔՀԿ-ների կողմից կազմակերպական կարողությունների ինքնագնահատման և ռազմավարական պլանավորման գործընթացների ընթացքում:

Թեկնածուները կարող են դիմել մեկ կամ մի քանի թեմաները ներկայացնելու համար։ Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր կարող են լուսաբանել թեման գործնական և մասնակցային ֆորմատով։

 
1․ Ռազմավարական հաղորդակցություն և շահառուների ու շահագրգիռ կողմերի ներգրավվածություն
2․ Ֆինանսական կառավարում և ՔՀԿ-ների աուդիտի սկզբունքները
3․ Շահերի պաշտպանություն և քաղաքականության երկխոսություն
4․ Ռազմավարություններ ՔՀԿ-ների բարեկեցության և դիմակայուն լինելու համար

Մանրամասներն այստեղ՝ հղում
Ինչպես դիմել՝

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացվեն procurement.armenia@peopleinneed.net էլեկտրոնային հասցեին՝ հաղորդակցության թեմայի տողում նշելով «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում»։

Դիմելու վերջնաժամկետը`  հունվարի 30-ի մինչեւ ժամը 18:00