Մրցույթի հայտ․ Մեդիա եւ տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) փորձագետ

Տեխնիկական առջադրանքի նպատակ` Մեդիա եւ տեղեկատվական գրագիտության (ՄՏԳ) փորձագետի ներգրավում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար կարողությունների զարգացման ծրագրի իրականացման նպատակով
Ծրագրի անվանում` Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով 
Իրականացնող կազմակերպություն` «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչություն
Դոնոր` Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն․ Transition Promotion ծրագիր
Առաջադրանքի ժամկետը` 2024 թ․ հունիս – 2025 թ․ հոկտեմբեր
Թիրախ վայր` ՀՀ, Լոռու մարզ
Ծրագրի ուղղակի թիրախային խմբեր` Գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք 2-5 տարի գործունեություն են ծավալում ՀՀ Լոռու մարզում
Վերջնական շահառուներ (լայն թիրախային խումբ) 1․ Լոռու մարզի բնակչությունը՝ թիրախավորելով մարզաբնակ երիտասարդներին (16-29 տարեկան) և կանանց 2․ ՀՀ այլ վայրերում բնակվող անձինք

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք մինչև վերջնաժամկետը ուղարկել ինքնակենսագրականը (CV) (ոչ ավելի, քան 2 էջ), ուղեկցող նամակը և դասընթացի մոդուլային ձևանմուշը հետևյալ էլ. հասցեով․ procurement.armenia@peopleinneed.net, հաղորդակցության թեմայի տողում նշելով «Մեդիագրագիտության բարձրացում՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության դերակատարների միջոցով»։  

Դիմելու վերջնաժամկետը ս.թ. հունիսի 28-ն է: