ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների ինքնագնահատման, ռազմավարական և զարգացման գործողությունների պլանավորման փորձագետ(ներ)ի ընտրության համար
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում, հայտարարում է մրցույթ փորձագետ(ներ)ի ընտրության համար՝ աջակցելու նորաստեղծ և կայացած քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և վերլուծական կենտրոններին՝ կազմակերպական կարողությունների գնահատման, զարգացման գործողությունների պլանների (DAP) մշակման գործընթացում։
ԿԱՆՔ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի համագործակցությամբ։
36-ամսյա ծրագիրը, որը կտևի մինչև 2028թ. հոկտեմբեր, նպատակ ունի բարձրացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության դերը՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի դերակատար ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների ձևավորման և համայնքային զարգացման գործընթացներում։
Ծրագրի շրջանակում աջակցություն կստանա առնվազն 36 ՔՀԿ՝ կազմակերպական կարողությունների զարգացման և ինստիտուցիոնալ հզորացման միջոցով, ներառյալ սկզբնական և վերջնական գնահատումները։