Հոգեբան
Աշխատանքի մեկնարկի ամսաթիվը՝ 12.04.2025թ
Պայմանագրի տևողությունը՝ 30.06.2025թ
Պայմանագրի տեսակը` ծառայությունների մատուցման պայմանագիր
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն փնտրում է հոգեբանի՝ երեխաներին հոգեբանական ծառայություններ մատուցելու համար։
Պայմանագրի տևողությունը՝ 30.06.2025թ
Պայմանագրի տեսակը` ծառայությունների մատուցման պայմանագիր
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն փնտրում է հոգեբանի՝ երեխաներին հոգեբանական ծառայություններ մատուցելու համար։
Հիմնական պարտականություններ
- Տրամադրել հոգեբանական ծառայություններ երեխաներին։
- Իրականացնել հոգեբանական հետազոտում, գնահատում:
- Կազմակերպել անհատական և խմբային աշխատանքներ։
- Պարբերաբար իրազեկել ծնողներին/օրինական ներկայացուցիչներին երեխաների հետ կատարվող աշխատանքի վերաբերյալ։
- Համակարգել շահառուների հաշվառումը և ապահովել համապատասխան հաշվետվություններ։
- ՄԿՄ-ի վարքագծի կանոնակարգին և քաղաքականություններին համապատասխան ստեղծել ապահով միջավայր երեխաների համար։
Անհրաժեշտ որակավորումներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ երեխաների հետ։
- Բարձրագույն կրթություն հոգեբանության ոլորտում։
- Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն։
- Հոգեբանական թեստերի և գնահատման մեթոդների կիրառման հմտություններ։
- Գաղտնիության և մասնագիտական էթիկայի պահպանման հմտություններ։
- Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) մեխանիզմների իմացություն։
Ինչպես դիմել.
Հետաքրքրված անձիք կարող են դիմել անցնելով հետևյալ հղումով:
Հայտերն կուսումնասիրվեն շարունակական հիմունքներով, և հայտարարությունը կփակվի, երբ համապատասխան թեկնածու ընտրվի։