Ենթադրամաշնորհների աջակցման փորձագետ
ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ՐԱՅԶ-Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրը համակարգում է Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Ծրագիրը նպատակն է հզորացնել խոցելի խմբերի կարողությունները՝ նորարարական սոցիալական ծառայությունների մշակման միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստանի մարզերում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքներին։
2024 թվականի հոկտեմբերին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքին համապատասխան՝ Ծրագրի շրջանակներում փորձարկվում են հետևյալ նոր սոցիալական ծառայությունները՝
• Սոցիալական պատրոնաժ
• Սոցիալ վերականգնողական ծառայություն
• Համայնքահեն բազմաֆունկցիոնալ սոցիալական ծառայություն
«Րայզ-Հայաստան» ծրագրի շրջանակներում 4 մարզերից 10 ՔՀԿ-ների տրամադրվել են ենթադրամաշնորհներ, և ներկայումս դրանք մատուցում են վերը նշված երեք տեսակի ծառայությունները։ Ծրագրերն իրականացումը սկսել են 2026 թվականի ամռանը և կավարտեն 2027 թվականի աշնանը։
Ենթադրամաշնորհների աջակցման փորձագետի առաջադրանքի նպատակները
Առաջադրանքի շրջանակում փորձագետը պետք է աջակցի հասարակական կազմակերպություններին իրենց ենթադրամաշնորհային ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով։ Նա պետք է մշակի և ներդնի ծրագրերի իրականացման ընթացքի արդյունավետ վերահսկման մեխանիզմ և աջակցություն ցուցաբերի ենթադրամաշնորհառուներին՝ ծրագրերի իրականացման ողջ գործընթացում։
Ծրագրի մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթանալու համար հետևեք հղմանը։