Հումանիտարից՝ զարգացման ծրագրեր․ People in Need-ը Հայաստանում է 2003 թ-ից
Հրապարակվել է 11 դեկ, 2018 թ. Կարդալու ժամանակը՝ 3 րոպե Կիսվել Sdílet článek2018 թվականին People in Need չեխական հասարակական կազմակերպությունը նշեց Հայաստանում համագործակցության զարգացման 15, իսկ հիմնադրման՝ 30 ամյակը (1988 թվականի Հայաստանի ավերիչ երկրաշարժի ընթացքում էր)։ 2018 թվականի դեկտեմբերի 14-ին, Հայաստանում Չեխիայի դեսպանատունն այս նշանակալից տարին կնշի համատեղ միջոցառմամբ։

Առաջին հայացքից թվում է, որ այս երկու տարելիցներն իրար հետ կապված չեն։ Սակայն այդպես չէ։ 1988 թվականի Հայաստանի երկրաշարժը կապված է երկուսի հետ էլ՝ թե՛ Չեխիայի Հանրապետության կողմից միջազգային մարդասիրական օգնության տրամադրման և թե՛ People in Need-ի հիմնադրման։ Երեք տասնամյակ առաջ, երբ երկրաշարժը ցնցեց Հայաստանի հյուսիսային շրջանը, Պրահայում մի խումբ ուսանողներ նախաձեռնեցին ֆոնդհայթայթման արշավ, որը մասսայական արձագանք ստացավ։ Արդյունքում մարդասիրական մեծածավալ օգնություն ուղարկվեց Հայաստան: Հաջորդ տարիների ընթացքում հիմնադրվեց People in Need-ը։ Շիմոն Պանեկը՝ Հայաստան ուղարկված օգնության կազմակերպիչներից մեկը, մինչև օրս էլ կազմակերպության գործադիր տնօրենն է։
«Ամեն ինչ սկսվեց մարդուն օգնելու տարրական կարիքից», - ասում է Պանեկը։ Հայաստանում այսօր զարգացել են նոր մարտահրավերներ և համատեքստ, սակայն People in Need-ը շարունակում է աջակցել և սատարել տեղի բնակիչներին։
Հայաստանում People in Need-ը կենտրոնանում է աշխատատեղերի ստեղծման և հասանելիության, համայնքային և գյուղական բնակավայրերում տուրիզմի զարգացման, միգրանտների հայրենադարձության և վերաինտեգրման, երիտասարդների կարողությունների զարգացման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը զարգացնելու վրա։
Մինչ 2018 թվականը PIN-Հայաստանի աջակցությունն՝ արտահայտված թվերով․
1․Էկոտուրիզմի և գյուղական համայնքների զարգացմանն աջակցելու համար ստեղծվել է 250 կմ երկարությամբ քայլարշավային արահետ Սյունիքում։
2․ 9530 հնարավոր միգրանտներ և հայրենադարձներ ստացել են սոցիալական, իրավաբանական և տնտեսական խորհրդատվություն շրջանաձև միգրացիայի վերաբերյալ:
3․ 500 հայրենադարձներ մասնակցել են վերաորակավորման դասընթացների և աջակցություն են ստացել աշխատանք փնտրելիս։ Արդյունքում 136 մարդ գտել է աշխատանք։
4․ 504 ուսուցիչ ամբողջ Հայաստանում վերապատրաստվել են թրաֆիքինգի խնդիրների վերաբերյալ, ապա կրթել շուրջ 40 000 աշակերտի։
5․ Հայաստանի և Վրաստանի 190 դպրոց ներգրավված են վավերագրական ֆիլմերի միջոցով երիտասարդության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ծրագրում։ 300 ուսուցիչ վերապատրաստվել է, ապա գիտելիքները փոխանցել 9000 ուսանողի։
6․ Ամասիայի 89 տարեցի մատակարարվել է տնային խնամքի ամենաանհրաժեշտ ծառայություններ։
7․ Շիրակի մարզում հիմնվել է Ամասիայի բրդի գործարանը՝ նպատակ ունենալով ստեղծել նոր աշխատատեղեր և խթանել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը։ Ստեղծվելու են 60 նոր աշխատեղեր, իսկ 14 ՓՄՁ-ներ բրդի արժեշղթայի շրջանակներում ստանալու են աջակցություն։
«2003 թվականից ի վեր, ինչ PIN-ը հիմնադրվեց Հայաստանում, մենք հսկայական ջանքեր ենք ուղղել տարբեր ուղղություններով։ Արդյունավետ և կայուն ծրագրեր իրականացնելու համար մենք սերտորեն աշխատում ենք համայնքների ու համայնքապետարանների, տեղի գործընկերների հետ»,- ասում է PIN Հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը:
«Այսօր մենք մեր աշխատանքում առաջնահերթություն ենք տնտեսության ուժեղացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։ Մենք դա անում ենք աջակցելով տեղական բիզնեսներին, համայքներին ու կառույցներին, վերակենդանացնելով տեղի ավանդույթները, նպաստելով տուրիզմի զարգացմանը և կիրառելով PIN-ի միջազգային փորձը։ Օրինակ, Շիրակի մարզում փոքր բիզնեսների զարգացման և աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու համար մենք մոդերնացրել և կյանքի ենք կոչել բրդի մշակման արհեստը»,-ասում է Վարդուհի Դադունցը։
Ծրագրի մասն են կազմում փոքր և միջին ձեռնարակատերերի, ինչպես նաև նրանց հավանական աշխատակիցների հմտությունների ու կարողությունների զարգացումը և Ամասիայի բրդի գործարանի հիմնադրումը։ Երկուսն էլ շատ ոգևորել են մարզի բնակիչներին։
«Բրդի մշակման դասընթացներն ու գործարանում աշխատելու հեռանկարը, ոչ միայն նվազեցնում է գործազրկության մակարդակը, այլ նաև կայուն ապագայի հույս է տալիս մեզ»,- ասում է Ցողիկ Գրիգորյանը՝ Մեղրաշատ գյուղից։
Դեկտեմբերի 14-ի միջոցառումը, որի ընթացքում բացման խոսքով հանդես կգա Սիմոն Պանեկը, մեր գործընկերների, դոնորների, ընկերների և այն մարդկանց, ում աջակցել ենք, հնարավորություն կտա հետադարձ հայացք նետելու մեր համատեղ կատարած աշխատանքներին և ոգեշնչվելու ապագայի համար։