Աջակցություն Ամասիայի առողջության կենտրոնին
Հրապարակվել է 18 հնս, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 1 րոպեԲարի ծառայություն ձեզ սիրելի բժիշկներ, իսկ հիվանդներին էլ շուտափույթ ապաքինում:
Համավարակի առաջին իսկ օրերից բուժհաստատությունների ներկայացուցիչները, հավատարիմ մնալով մասնագիտական պարտականություններին ու վտանգելով իրենց կյանքը, անում են ամեն ինչ, որպեսզի կանխեն համավարակի տարածումն ու բուժեն հիվանդներին:
Թեև արտակարգ իրավիճակի սահմանումը հնարավորինս նվազեցնում է տարածման տեմպերը, բայց բուժաշխատողները շարունակում են մնալ ամենախոցելի խմբերից մեկը:
Հաշվի առնելով մարզերում աջակցության սակավ հնարավորությունները և շարունակելով մարզային աջակցման մեր առաքելությունը մասնավորապես Ամասիա համայնքում՝ օգնություն ենք նախաձեռնել համայնքի բուժաշխատողների համար։ «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ-ին ենք նվիրաբերել բժշկական դիմակներ ու պաշտպանիչ հագուստ:
Բժշկական հատուկ արտահագուստները կարվել են Շիրակի մարզում Եվրոպական միության և People in Need-ի աջակցությամբ հիմնված ՋուԼիԱնա ընկերության կողմից։