5 պատճառ Տանձավեր այցելելու համար
Հրապարակվել է 01 սեպ, 2020 թ. կարդալու ժամանակը՝ 4 րոպեAbsolute Armenian գրում է․ «Երբ վերջերս Սյունիքում էինք, առիթ ունեցանք այցելել նաև Տանձավեր՝ փոքր և հեռավոր մի գյուղ, որը բավականին մոտ է Տաթևին ու Կապանին։
Մենք չգիտեինք, թե ինչ կարելի է ակնկալել այդպիսի փոքր, բայց գեղեցիկ վայրից, բայց հիմա՝ հեռանալուց հետո, մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչ մի կողմ թողնել գոնե մի քանի օրով և ուղևորվել դեպի Տանձավեր:
Այս ուղեցույցը ներկայացնում է 5 գործողություն, որ պետք է կատարվի Տանձավերում։ Հաշվի առեք, որ այն շատ փոքր տեղ է, և հարկավոր է մի փոքր դանդաղեցնել ճանապարհորդությունը և վայելել այնտեղ անցկացրած ամեն մի վայրկյանը»:
Տանձավերի մասին
Տանձավեր գյուղը գտնվում է Սյունիքի մարզում և տեղակայված է ծովի մակարդակից 1200-1500 մ բարձրության վրա: Այն տարածվում է Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան լանջերով և Կապանի շրջանի ամենահին գյուղերից մեկն է:
Իրականում այնտեղ շատ մարդ չի ապրում․ ընդամենը 34 ընտանիք: Իսկ դպրոցում սովորում է միայն 7 աշակերտ:
Տանձավերը փոքր, բայց պատմական գյուղ է: Ըստ 13-րդ դարի պատմիչ և Սյունիքի արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանի՝ «Տանձավայր» գյուղը բնակավայր էր, որը ութ միավոր հարկ վճարեց Տաթևի վանքին:
Արդյունքում, այսօր գյուղում դուք դեռ կարող եք գտնել քրիստոնեական հուշարձաններ (օր․՝ Սուրբ Ստեփանոսի 15-րդ դարի եկեղեցին):
Տանձավեր գյուղով այդքան հիացած լինելու պատճառը այն էր, որ գյուղը կատարյալ էր հանգստի համար: Բնությունը կարծես շնչում էր: Գյուղը հարմար է նաև արկածախնդիր ճանապարհորդների համար:
Քայլարշավի և այլ հնարավորություններ կան բոլոր տեսակի բնության սիրահարների համար, և ոչինչ այդքան էլ դժվար չէր թվում։
Տանձավերը նաև արկածային ժամանակակից վայր է: «Պեգասուս Տանձավեր»-ի տարածքում էլեկտրական հեծանիվ վարելու և գյուղի միջով անցնող Լեգենդների արահետում զբոսնելու համար։
Մենք կարող ենք հավաստիացնել, որ շուտով Տանձավերը կլինի ձեր ուղղություններից մեկը։ Այնքա՜ն հրաշալի տեղ էր:
Ի՞նչ կարող եք անել Տանձավերում
1․ Ուսումնասիրեք Լեգենդների արահետը
«Լեգենդների արահետ»-ը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է` արահետի հարակից գյուղերում և քաղաքներում համայնքները զարգացնելու և աղքատությունը նվազեցնելու առաքելությամբ:
Ծրագիրը խթանում է գյուղական համայնքների զարգացումը, որոնք մինչ այժմ հնարավորություն չեն ունեցել օգտվել զբոսաշրջության զարգացման, ներդրումներից և ենթակառուցվածքային բարելավումից:
Արահետը ձգվում է Խնձորեսկից Խուստուփ՝ շուրջ 250 կմ արահետի երկայնքով։
Արահետը հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարածքում գտնվող տպավորիչ և գեղատեսիլ մշակութային տեսարժան վայրերը, ինչպես նաև ճանապարհին բացահայտել բազմաթիվ նոր ու հետաքրքիր բիզնես գաղափարներ։ Գյուղական համայնքները հույս ունեն օգտվել Հայաստան այցելող զբոսաշրջիկների աճող թվաքանակից և ինչի հնարավորությունն էլ ստեղծում է Լեգենդների արահետը։
Լեգենդների արահետի և դրա շուրջ 30 բնակավայրի զարգացման նպատակով՝ ծրագրի իրականացման ընթացքում մշակվել են զբոսաշրջային բազմաթիվ էկո նախաձեռնություններ: Դրանցից ոմանք գտնվում են Տանձավերում և ընդգրկել ենք այս ուղեցույցում:
2․ Էլեկտրական հեծանիվներով ճամփորդեք դեպի Անդոկաբերդի ամրոց և Ղալաբոյ ջրվեժ
Տանձավերի զբոսաշրջության նորագույն հնարավորություններից մեկը էլեկտրական հեծանվավարությունն է: Արամը հնարավորություն ունեցավ հանդիպել Միքայելին և Պալոմային, և ուսումնասիրել Տանձավերի անտառները։
Էլեկտրոնային հեծանիվներով շրջել են մի շարք տեսարժան վայրերով, Չայ Զամա լճի մոտակայքում՝ հասնելով մինչև Անդոկաբերդ կոչվող լքված ու անհայտ ամրոց:
Էլեկտրոնային հեծանվով նա հասավ նաև անտառի խորքում գտնվող գաղտնի Ղալաբոյ ջրվեժ։
Հետևեք նրանց ֆեյսբուքյան էջին՝ Տանձավերում հեծանվային արշավներին ծանոթանալու համար:
3. Ընտանեկան հանգիստն անցկացրեք Քնարիկի հյուրատանը
Տանձավերում իմ ամենասիրելի անկյուններից մեկը Քնարիկի հյուրատունն է, նոր՝ ընտանեկան հյուրանոց, որը գտնվում է գյուղի սրտում:
Հյուրատունը հարմարավետ և հանգստանալու համար իդեալական վայր է։ Այն ճաշկերույթները, որոնք մենք ունեցել ենք այնտեղ, պարզապես հիանալի էին: Ես դեռ հիշում եմ և կարոտում այն թարմ աղցանները և բանջարեղենից պատրաստված ուտեստները, որոնք նրանք մատուցում էին:
Ընտանիքը այնքան բարի էր և հյուրասեր, որ մեզ ստիպեց զգալ ինչպես նրանց ընտանիքի մի մասնիկը:
Ներկայումս Քնարիկի հյուրատունն ամրագրելու լավագույն միջոցը «Պեգասուս Տանձավեր»-ին դիմելն է։ Հետագայում կփորձենք թարմացումներ հրապարակել:
4․ Զբոսնեք Կախարդական անտառում` արվեստի թանգարանում
Տանձավերի մեկ այլ իսկապես բացառիկ վայր է Կախարդական անտառը: Այն Հայաստանում արվեստի և բնության առաջին թանգարանն է, և արժե այցելել, եթե Դուք բնության և արվեստի սիրահար եք:
Արվեստի այս թանգարանը ստեղծվել է Լեգենդների արահետի՝ «Կախարդական անտառ» նախաձեռնության շրջանակում։
Ընդհանուր թվով արվեստի 10 նմուշ է ստեղծվել ինչպես տեղի, այնպես էլ արտերկրի արտիստների կողմից։
Անամպ օրերին Աշխարհատես լեռան լանջից հնարավոր է տեսնել նաև Իրանը։
5. Այցելեք Սուրբ Ստեփանոս և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիներ
Տանձավերում քրիստոնեական հուշարձաններից մեկը 15-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ավերակներն են:
Արժե այցելել նաև 1705 թվականիին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Այն եռաստիճան բազիլիկայի տիպի է և խորհրդային միության տարիներին օգտագործվել է որպես հացահատիկի պահեստ:
Ինչպե՞ս գնալ Տանձավեր
Գյուղը Հայաստանի ամենահասանելի վայրը չէ ... բայց այն կառուցման ընթացքի մեջ է: Տանձավեր տանող ճանապարհը նորոգվում է, ինչը նոր շունչ կհաղորդի գյուղին։
Խորհուրդ ենք տալիս դեպի հարավ հասնել երթուղայինով, ապա տաքսի ծառայությունների օգնությամբ էլ՝ Տանձավեր։
Այնուամենայնիվ, Տանձավեր հասնելու ամենալավ միջոցը քայլարշավն է: Գյուղը Լեգենդների արահետի մի մասն է, և եթե դուք ճանապարհորդ եք, դա մի հիանալի և երկարատև կանգառի հնարավորություն է։
Որտե՞ղ մնալ Տանձավերում
Խորհուրդ ենք տալիս մնալ Քնարիկի հյուրատանը։ Հնարավոր է, որ գյուղում մի փոքր ցուրտ լինի, նույնիսկ ամռան կեսին: Սակայն, վստահ եղեք, որ կկարողանաք պահպանել մարմնի նորմալ ջերմաստիճանը, երբ Քնարիկի հյուրատանն եք։
Մեկ այլ տարբերակ նրանց համար, ովքեր փնտրում են գիշերելու ավելի հետաքրքիր տարբերակ, ARK Eco Camp-ն է: Փոքր և կայուն տնակները տեղակայված են գյուղում և շրջապատված են զարմանահրաշ տեսարաններով:
Այնտեղ կա տաք ցնցուղ։ Այնուամենայնիվ, վերցրեք ձեր քնապարկը։ Գիշերը բավականին ցուրտ է, նույնիսկ ամռան կեսին (ես այնտեղ էի հուլիսին):
Սեղմեք այստեղ` ARK Eco Camp-ի մանրամասներին ծանոթանալու համար։
* Տանձավեր այցը կազմակերպվել էր Եվրոպական միության և People in Need կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի և Ark Armenia-ի հետ համագործակցության շնորհիվ։
Աղբյուր՝ Absolute Armenia