Կարի մեքենաներ՝ կանանց լուսավոր ապագայի համար

Հրապարակվել է 02 օգս, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 2 րոպե
Կարի մեքենաներ՝ կանանց լուսավոր ապագայի համար
© Foto: Tereza Hronová

«ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն աջակցել է «Միհր ստեղծագործողների միությանը», այն հասարակական կազմակերպություն է, որը Վանաձորում բնակվող խոցելի 50 կանանց կարի մեքենա է տրամադրել:

Մետաքսյան ծրագրի շահառուներից մեկն է, նա ապրում է Վանաձորում: Պատին փակցված է հանգուցյալ մոր լուսանկարը: Մետաքսյան միայնակ է ապրում, պետությունից հաշմանդամության նպաստ է ստանում: «Ես հաշմանդամություն եմ ձեռք բերել 1988-ի երկրաշարժի պատճառով, երբ 16 տարեկան էի: Շենքը կանգուն էր մնացել, բայց փլվել էր տան պատն ու վնասել ոտքս: Երկար տարիների վիրահատություններից հետո, ոտքս հեռացրեցին», նշում է նա։

Չնայած այս դժվարություններին, Մետաքսյան լավատես է ու լի է էներգիայով: Նա միշտ ստեղծարար է եղել, նրա նախորդ աշխատանքները տարազներով ձեռագործ տիկնիկներ էին: Նա շատ ուրախ է, որ կարի մեքենա է ստացել այս ծրագրի շնորհիվ։ «Ես չէի կարողանա նման կարի մեքենա գնել, չէի կարող նաև վարձակալել, բայց հիմա կարող եմ պատվերներ ընդունել ու գումար վաստակել: Արդեն 800 տոպրակ եմ կարել մի կազմակերպության համար», ասաց նա: Սակայն ցավոք, Մետաքսյայի համար դժվար է կտոր գնել նպաստի գումարով: 

Ծրագիրն այնպես է ձևավորված, որ հասարակության խոցելի մի խումբն օգնում է մյուսին: Օրինակ՝ Մետաքսյան և մյուս շահառուներն անկողնային պարագաներ են կարել միայնակ մեծահասակների համար, ովքեր բնակվում են տարեցների տանը: Անկողնային պարագաները գուլպաների ու արտիստների կողմից պատրաստված ստեղծարար բացիկների հետ նվիրել են խոցելի մյուս խմբերին. Մետաքսյան իրականում ոչ միայն կար է արել, այլ այդ փաթեթից նվեր է ստացել անձամբ: Այս ծրագրի շրջանակում «Միհր ստեղծարարների միություն»-ն օգնել է 290 շահառուի: 

Դերձակները նույնպես ստիպված էին տանը մնալ կարանտինի ընթացքում, սակայն մյուսներին օգնելու հնարավորությունը նրանց մոտ մեծ ոգևորություն առաջացրեց: «Ես երկու անգամ եմ շահել. այժմ ունեմ աշխատանք ու մյուսներին օգնելու պատիվ», - նշում է Մետաքսյան՝ շարունակելով աշխատանքը կարի մեքենայի վրա:

Մետաքսյա Միսկարյանը միշտ առաջ է նայում, նա չի ցանկանում հրաժարվել կարից, նա պլանավորում է անտիկ իրերի առաջին խանութը հիմնել Վանաձորում: «Խանութում ես անպայման կարի մեքենան տեղադրելու վայր կգտնեմ ու կշարունակեմ կարել նաև այնտեղ», նշում է նա:

«Միհր ստեղծագործողների միություն»-ը մեկն է այն կազմակերպություններից, որն աջակցություն է ստացել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում: Այս ծրագրի նպատակն է նվազեցնել համավարակի բացասական հետևանքներն ու Արևելյան Եվրոպայի երկրներում նպաստել հասարակության սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուրկրաինայում՝ «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի (NHC) ու AFEW International-ի հետ համագործակցությամբ։


Autor: Tereza Hronová