Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

Անձնական տվյալների պաշտպանության քաղաքականություն

Անձնական տվյալների հետ մեր աշխատանքն իրականացվում է գործող օրենսդրության համաձայն։ Մասնավորապես մենք ապահովում ենք անձնական տվյալների պաշտպանությունը Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգի (ԸՏՊԿ)  համաձայն ՝ Եվրախորհրդի որոշում թիվ 2016/679։  ԸՏՊԿ-ն համաչափ կիրառելի է ԵՄ-ի ողջ տարածքում՝ սկսած 2018 թ․-ի Մայիսի 25-ից։

Ստորև ներկայացված պնդումներն ամփոփում են այն պարզ կանոնները, որոնց մենք հետևում ենք անձնական տվյալները հավաքագրելուց՝ երաշխավորելով վերջինիս գաղտնիությունը և անվտանգությունը։
Քանի որ մենք աշխատում ենք մի քանի նախագծերի վրա, որոնք ունեն առանձին վեբկայքեր (դրանց շրջանակներում կարող են ի հայտ գալ անձնական տվյալների մշակման հատուկ դեպքեր), հետևաբար այս տեքստը շարադրում է միայն հիմնային սկզբունքները։ Դուք միշտ կարող եք գտնել տվյալների մշակման վերաբերյալ հստակ տեղեկություն այն վեբկայքերում, որտեղ Ձեզանից պահանջվում են անձնական տվյալներ։
Հիմնային սկզբունքներ
Հիմնականում մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները՝ տվյալ նպատակի անհրաժեշտության չափ։ Անձնական տվյալները կարելի է բաժանել երկու խմբի՝ անձնական տվյալներ, որոնք մենք լիազորված ենք մշակել առանց Ձեր համաձայնության և անձնական տվյալներ, որոնք մենք լիազորված չենք մշակել առանց Ձեր համաձայնության։
Մենք մշակում ենք Ձեր անձնական տվյալները հետևյալ դեպքերում՝
  • տվյալներն անհրաժեշտ են իրավական պարտականության բավարարման համար (օր․՝ Հաշվապահական ակտ՝ zákon o účetnictví),
  • տվյալներն անհրաժեշտ են Ձեզ հետ կնքվող պայմանագիրը իրականացնելու համար,
  • մենք ունենք օրինական նպատակ տվյալների մշակման համար (հիմնականում նվիրատվություններին վերաբերող արձանագրություններ, մեր գործունեության մասին տեղեկացնելու, ինչպես նաև մարդկանց  աջակցության և նվիրատվության առաջարկով մոտենալու համար, և այլն)
Մնացած բոլոր դեպքերում մենք մշակում ենք ըստ Ձեր համաձայնության։
Մենք մշակում ենք անձնական տվյալները այնպես, որ դրանք պատշաճ կերպով պաշտպանված լինեն չլիազորված օգտագործումից, պատահական կորստից, ոչնչացումից կամ վնասից։
Մենք պահում ենք անձնական տվյալները միայն անհրաժեշտ ժամկետով և արխիվացնում ենք անձնական տվյալներն օրենսդրությամբ նախատեսված օրինական ժամկետի շրջանակներում։ Երբ մշակման նպատակն այլևս առկա չէ, կամ երբ անհրաժեշտ մշակման փուլի ժամկետը լրանում է, մենք ջնջում ենք անձնական տվյալները։
Ի՞նչ տեսակի անձնական տվյալներ ենք մենք հաճախակի մշակում մեր վեբկայքերում
  1. Քուքիներ (cookies)– Քուքիները գործիք են, որ հնարավոր են դարձնում ցանցի ֆունկցիոնալությունը հատուկ օգտատերի համար։ Այստեղ կարող եք ծանոթանալ քուքիներին՝ դրանց պահվող տեսակների, պահման նպատակների, ինչպես նաև դրանց պահեստավորումը կանխարգելու մասին։
  2. Դոնորներին վերաբերող տվյալներ – Եթե Դուք որոշեք նվիրատվություն (միանգամյա կամ կրկնվող) կամ նմանատիպ աջակցություն իրականացնել մեր վեբկայքերից որևէ մեկի միջոցով, ապա մենք կմշակենք վերոնշյալ նպատակով տրամադրված Ձեր տվյալները։
  3. Տվյալներ՝ վերաբերող այն մարդկանց, ովքեր գրանցվում են որևէ ծրագրի, իրադարձության և այլն - Եթե Դուք մեր վեբկայքի միջոցով որոշեք գրանցվել որևէ ծրագրի և իրադարձության,ապա մենք կմշակենք տվյալները, որոնք Դուք կտրամադրեք գրանցման ժամանակ։
  4. Լրագիրներ – Եթե որոշեք բաժանորդագրվել լրագրի կամ այլ տեղեկատվական նյութի մեր վեբկայքերից որևէ մեկի միջոցով, մենք խնդրում ենք Ձեր համաձայնությունը Ձեր կողմից տրամադրված կոնտակտային տվյալների (հիմնականում էլ․փոստ) մշակման համար։

Մշակողների ցուցակ
Մենք չենք վաճառում Ձեր տվյալները և չենք տրամադրում դրանք որևէ այլ կողմերի՝ բացի մեր պայմանագրային գործընկերներից, ովքեր հնարավոր են դարձնում մեր կապը Ձեզ հետ։ Ձեր անձնական տվյալները կարող ենք տրամադրել միայն այն դեպքերում, երբ մենք ունենք օրինական պարտավորություն՝ Ձեր տվյալները այլ անձին տրամադրելու համար։
Մենք հրապարակում ենք մշակողների և այլ ստացողների թարմացվող ցուցակ։ Հատուկ նպատակով Ձեր տվյալների մշակման մասին ծանուցումը միշտ հղում է հատուկ ցուցակին։
Տեղեկություններ Ձեր հիմնային իրավունքների մասին
Որպես տվյալներ տրամադրող, Դուք ունեք հետևյալ հիմնային իրավունքները՝
  • պահանջելու տեղեկություններ, թե Ձեր տվյալներից որոնք են մշակվում մեր կողմից,
  • մեզանից պահանջելու բացատրություն անձնական տվյալների մշակման վերաբերյալ,
  • պահանջելու մեզանից ստանալ տվյալները, իրավունք թարմացնելու, շտկելու կամ սահմանափակելու տվյալները, ինչպես նաև իրավունք առարկելու մշակումը,
  • տվյալների փոխադրելիություն՝ անձնական տվյալների ավտոմատիզացված մշակման դեպքում,
  • ցանկացած պահի ետ վերցնելու Ձեր համաձայնությունը (այն դեպքերում, երբ մշակումը կատարվում է համաձայնությամբ)՝ էլեկտրոնային նամակ գրելով ստորև նշված հասցեին,
  • պահանջելու անձնական տվյալների ջնջումը (մենք պարտավոր ենք կատարել պահանջը, բացի այն դեպքերից, երբ անձնական տվյալներն անհրաժեշտ են իրավական պարտավորություն կատարելու համար),
  • դիմելու մեզ կամ Անձնական տվյալների պաշտպանության գրասենյակ, եթե ունեք որևէ կասկած անձնական տվյալների մշակման պարտավորությունների վերաբերյալ։
Մանրամասներ անձնական տվյալները վերահսկողի մասին
Člověk v tísni, (Մարդը կարիքի մեջ), Սաֆարիկովա 24, 120 00 Չեխական Հանրապետություն, ՆՀ  25755277՝ գրանցված համայնքային դատարանի կողմից կառավարվող հիմնարկների գրանցամատյանում, Բաժին Օ, Փաստաթուղթ 119
Կոնտակտային տվյալներ։ marek.vozka@clovekvtisni.cz,
Տվյալների պաշտպանության պաշտոնյայի կոնտակային տվյալներ։ dpo@clovekvtisni.cz