Մակնշում ու քարտեզագրում ենք քայլուղիները, աջակցում արկածային տուրիզմի զարգացմանը
Հրապարակվել է 30 հլս, 2019 թ. կարդալու ժամանակը՝ 3 րոպեՀայաստանի հարավում՝ Սյունքիում, կարող եք գտնել արահետային նույն նշանները, ինչ Չեխիայի Հանրապետությունում։ Մենք կիսում ենք մեր փորձը տեղացիների հետ։ Մենք խրախուսում ենք 200 և ավելի կմ երկարությամբ ձգվող արահետի շրջակայքում ապրող տեղացիներին՝ տուրիստական ծառայություններ մատուցել տուրիստներին։
Տաթևի վանական համալիրը և Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհում ամենաերկար ճոպանուղին (5752 մ) տուրիստական ամենահայտնի կենտրոններն են Սյունիքում։ Սակայն տուրիստների մեծ մասն իրենց ճամփորդությունն ավարտում են այստեղ և չեն բացահայտում մյուս գեղեցկությունները, որը մարզն առաջարկում է։ Կան նաև գեղեցիկ լեռներ, 10-11-րդ դարերում կառուցված Վահանավանք վանական համալիրը, Խնձորեսկի ճոճվող կամուրջը, կախարդական քարանձավները, որտեղ մոտ 100 տարի առաջ մարդիկ են ապրել և այլ հետաքրքրաշարժ վայրեր։
«Սյունիքի մարզն ամենաաղքատ մարզերից մեկն է։ Այստեղ տնտեսությունը զարգացած չէ, բայց Սյունիքը հատկապես տուրիզմի համար իդեալական վայր է։ Այդ իսկ պատճառով մենք այս մարզն ընտրեցինք մի փոքր բարելավելու և տեղացիներին աջակցելու համար, որպեսզի զարգացնեն տուրիստներին առաջարկվող իրենց ծառայությունները կամ ստեղծենք նորերը», - ասում է People in Need-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Վարդուհի Դադունցը։
Միևնույն ծրագրի շրջանակում հավաքագրվել են տասնյակ լեգենդների Գորիսի և Կապանի բնակավայրերի մասին։ Ամենահայտնի լեգենդներից մեկը Տաթևի վանական համալիրի մոտ գտնվող Սատանայի կամուրջի մասին է։ Վերջինս Որոտան գետի վրա գտնվող բնական կամուրջ է։ Կամուրջը ստացել է այս անունը, քանի որ այդ տարածքում շատ մարդիկ են խեղդվել։ Մարդկանց մի մասն էլ հավատացած են, որ կամուրջի տակով դեպի մյուս կողմ ավելի քիչ ջուր է հոսում և այս տարօրինակ երևույթը վերագրում են սատանային։ Մենք այս հայտնի լեգենդներից մի քանիսը կհրապարակենք «Զրույցներ Լեգենդների արահետից» գրքում։
People in Need-ը գործընկերների և կամավորների հետ միասին արահետի 200 կմ վրա արդեն նշաններ է տեղադրել։ Չեխիայի Հանրապետության փորձագետները մեր կամավորներին սովորեցրել են, թե ինչպես պատկերել և որտեղ տեղադրել պատկերված նշանները։ Դրանք լայնորեն կիրառվում են եվրոպական և հատկապես չեխական տուրիստական ակումբների կողմից։
Հիմնական արահետը սկսվում է Խնձորեսկի ճոճվող կամուրջի մոտակայքից և ավարտում Կապանում՝ Խուստուփ լեռան մոտ։ Այն կապում է այս երկու բնակավայրերը։ Քայլարշավային արահետի երկայնքով ձգվող գյուղերի բնակիչները տեսանելիության այս զգալի աճը կարող են օգտագործել որպես տուրիզմի զարգացման հնարավորություն։ «Տեղացիները տուրիստներին կմատուցեն հնարավոր բոլոր ծառայությունները և մի փոքր ավելի գումար կվաստակեն։ Շնորհիվ Եվրոպական միության՝ մենք կարող ենք ֆինանսավորել տեղացիների առաջարկած լավագույն ծրագրերը», - ասում է Վարդուհի Դադունցը։ Ծրագրի օգտակարությունը կտարածվի հազարավոր մարդկանց շրջանում։
Նրանցից մեկն Իրինա Դարբինյանն է, ով Քարահունջում, Գորիսի համայնքում, կառուցել է էկոճամբար։ Այն կոչվում է «Թթենուտ», քանի որ վերջինս գտնվում է թթենիների ստվերում։ Իրինան տուրիստներին կապահովի կացարանով, նրանց հետ թութ կհավաքի և ոգելից խմիչքներ կպատրաստի թթից։
Կապանում մենք աջակցում ենք Հայաստանում առաջին LandArt-ը։ Այս նախաձեռնության նպատակն է Տանձավերում ստեղծել թանգարան բաց երկնքի տակ՝ անվանելով այն «Կախարդական անտառ»։ Գաղափարը ծնվել է Իսպանիայի Օմա անտառից։ Բացօթյա թանգարանում կան արվեստի բնական նմուշներ։ Հայաստանում սա նոր երևույթ է։
Մյուս ենթադրամաշնորհառուները կկառուցեն հյուրատներ և փոքր ռեստորաններ, որոնք խթանելու են ավանդական արհեստների տարածմանը, տրամադրելու են սնունդ և ըմպելիքներ։ Նրանք նաև հանդես են գալու որպես ուղեկցող գիդեր, վարձակալության են տալու վրանային արշավների, ձկնորսության, ժայռամագլցման, զիփլայնինգի, ձիարշավի և զվարճանքի համար անհրաժեշտ այլ պարագաներ։ Ավելի շատ տուրիստների գրավելու համար մենք խթանում ենք «Լեգենդների արահետի» մասին տեղեկատվության տարածմանը։ Օրինակ, չեխ ճանապարհորդ, YouTuber Քրիստով Պալետան այցելեց Սյունիք և պլանավորում է Cestology ալիքում հրապարակել տեսանյութեր արահետի մասին։
Բացի տնտեսական և զբաղվածության հնարավորությունների ընդլայնումից, նախագիծը նպատակ ունի Սյունիքում հզորացնել քաղաքացիական հասարակությունը, ինչպես նաև ակտիվ դերակատարություն ունենալ տեղական մակարդակում աղքատության հաղթահարման, կայուն զարգացման և պլանավորման գործում։
«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։
Նախատեսու՞մ եք այցելել Սյունիք։
Արահետը պաշտոնապես բացվել է 2019 թվականի օգոստոսին։ Մենք կտեղադրենք քարտեզը և անհրաժեշտ մյուս տեղեկություններն այստեղ։ Այս պահին, Լեգենդների արահետի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող ենք հետևել ֆեյսբուքի էջին։