Մրցույթի հայտ․ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներքո գործող Զանգերի սպասարկման բաժնի օպտիմալացման ծառայություն

Փնտրում ենք դիմորդների Զանգերի սպասարկման բաժնի օպտիմալացման ծառայության տրամադրման համար։ 

Ծառայություն իրականացնողը պատասխանատու է հետևյալ աշխատանքների համար․

1. Զանգերի կենտրոնի մշտադիտարկման եւ որակի գնահատման մեխանիզմների մշակում

- Մեխանիզմների մշակում
- Ուսուցում եւ հետադարձ կապ

2․ Ստանդարտ պատասխանների ԲՈԹ-երի (BOT) ներդրում

- Ավտոմատացված արձագանքման համակարգ
- Զանգերի հերթի կառավարում, ուղղորդում եւ հետադարձ զանգ
- Անվտանգությանը համապատասխանություն

Հետաքրքրվողները կարող են ուղարկել իրենց դիմումները procurement.armenia@peopleinneed.net  հասցեին՝ կցելով ինքնակենսագրականը (CV), տեխնիկական առաջարկը, որում նշվում է նաև ժամկետների մասին (առավելագույնը 3 էջ) և ծառայության համար ակնկալվող գումարը ՀՀ դրամով։

Վերջնաժամկետը՝ մինչև 2025թ․ փետրվարի 26-ը, ժամը 18:00-ը։ Ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի։
Հայտադիմումը՝ ներբեռնել