TOR: Անհատականացված մենթորության և աշխատանքային խորհրդատվություն ՔՀԿ-ների համար

Այս տեխնիկական առաջադրանքը «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համաֆինանսավորվում Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից՝ «Անցումային համագործակցություն» ծրագրի շրջանակներում և իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից: Ծրագրի նպատակն է ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը որպես դիմակայուն, ներառական և վստահելի կառավարման գործիչներ, որոնք առաջ են մղում Արևելյան գործընկերության տարածաշրջանում ժողովրդավարացման գործընթացը: Այն նաև նպատակ ունի հզորացնել նորաստեղծ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որպեսզի նրանք դառնան քաղաքացիական տարածքի ավելի արդյունավետ պաշտպաններ և ժողովրդավարացման, բարեփոխումների և վերականգնման գործընթացների շարժիչ ուժեր Արևելյան գործընկերության տարածաշրջանում:

Մենթորության առաջադրանքը հասանելի է այստեղ։ 

Դիմումի փաթեթները պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն procurement.armenia@peopleinneed.net հասցեին ՝ թեմայի տողում նշելով «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» ։

Վերջնաժամկետ՝ 2025 թվականի հուլիսի 10, ժամը 18:00։