Համագործակցության հայտերի ընդունում
Հրապարակվել է 06 սեպ, 2021 թ. կարդալու ժամանակը՝ 7 րոպե Sdílet: Sdílet článekԵՄ COVID-19 համերաշխության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար

Համագործակցության հայտերի ընդունում․ COVID-19-ի արդյունքում տուժած խոցելի բնակչության զբաղվածության ապահովման երկարաժամկետ լուծումներ
Իրականացնողի մասին
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» նախագծի իրականացնող կազմակերպությունն է: «Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը տրամադրում է օգնություն և զարգացման աջակցություն՝ աշխատելով մարդու իրավունքների և ժողովրդավարության պաշտպանության համար: Իր գործունեության ընթացքում «Մարդը կարիքի մեջ»-ն դարձել է Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն ոչ առևտրային կազմակերպություններից մեկը: Վերջին 25 տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է ծրագրեր ավելի քան 40 երկրներում: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպությունը Հայաստանում աշխատում է 2003 թվականից՝ իրականացնելով ծրագրեր քաղաքացիական հասարակության, արտակարգ իրավիճակների պատրաստվածության և արձագանքման, տնտեսական զարգացման, կրթության, կայուն ապրուստի միջոցների բնագավառում և ակտիվորեն ներգրավված է սոցիալական ներառման աջակցության գործում:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն կարևորում է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դերը ծառայությունների մատուցման, համայնքների համախմբման, իրազեկության բարձրացման, քաղաքականության ներգրավման և մարդու իրավունքների և ազատության պաշտպանության գործում, ինչպես այժմ, այնպես էլ նախահամավարակային շրջանում։ Ծրագրի շրջանակում կազմակերպությունն աջակցում է այն ՔՀԿ-ներին, որոնք համավարակի ընթացքում օգնում են խոցելի բնակչությանը, ներառյալ հաշմանդամություն ունեցող մարդկանց, երիտասարդներին, խոցելի կանանց և տեղահանվածներին:
Ծրագրի մասին
Եվրոպական միության Արևելյան գործընկերության Համերաշխության ծրագրի շրջանակներում «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեն (NHC) և AFEW-ինթերնեշնլը (AFEW) միավորել են ուժերը՝ Արևելյան գործընկերության երկրներում մի շարք միջոցառումներ ձեռնարկելու՝ COVID-19 համաճարակի ազդեցությունը մեղմելու և Արևելյան Եվրոպայի խոցելի խմբերի համար երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնելու համար: Այս ընդհանուր նպատակին հասնելու համար կոնսորցիումը կարևորում է է ՔՀԿ-ների վճռական դերը ծառայությունների մատուցման, համայնքների մոբիլիզացիայի, իրազեկվածության բարձրացման, քաղաքականության ներգրավման և շահերի պաշտպանության գործում: Ծրագիրն աջակցում է այս առանցքային դերակատարներին ընդհանուր նպատակին հասնելու համար՝ մի շարք փոխկապակցված գործողությունների միջոցով, որոնք ուղղված են դրանց զարգացման ինստիտուցիոնալ խոչընդոտների վերացմանը:
Ծրագրի նպատակը
Այս ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել տեղական ՔՀԿ-ներին, որոնք երկարաժամկետ լուծումներով կնպաստեն թիրախային խոցելի խմբերի ներառական զբաղվածության հիմնախնդրի բարելավմանը։ Ծրագիրը ձգտում է աջակցել այն ՔՀԿ-ներին, որոնք աշխատում են զբաղվածության ազգային և տեղական քաղաքականության կատարելագործման վրա՝ ուղղված համավարակի հետևանքով գործազրկության, աղքատության և սոցիալական բացառման խնդիրների լուծմանը, և նպատակ ունեն աջակցելու հիմնախնդրի երկարաժամկետ վերականգնմանը։ Ծրագիրն ունի երկու կարևոր նպատակ:
Առաջին նպատակն է ամրապնդել ՔՀԿ-ների կարողությունները` շահերի պաշտպանության ռազմավարության մշակման/ կատարելագործման, երկարաժամկետ ուսուցանման և դասընթացների միջոցով:
Երկրորդ նպատակը շահառուների շահերի պաշտպանության կարիքների բացահայտումն ու լուծումն է` ՔՀԿ-ների շահերի պաշտպանության ռազմավարության իրագործման միջոցով:
Միջնորդության թեմատիկ ոլորտ
Հայաստանում գրանցված տնտեսական աճը խաթարվեց 2020 թվականին՝ COVID-19-ի բռնկման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Համաձայն Համաշխարհային բանկի վերջին զեկույցի այս դժվարությունները հանգեցրին կտրուկ տնտեսական անկման, աղքատության աճի և աշխատաշուկայի կրճատման: Պատվաստման դանդաղ տեմպը մեծացնում է վարակների վերահսկման անորոշությունը և խոչընդոտում տնտեսության վերականգնմանը: Ենթադրվում է, որ վերականգնումը դանդաղ է ընթանալու, և քիչ հավանական է արագ վերադարձ դեպի մինչ համավարակային մակարդակին: Տնտեսական և քաղաքական անորոշության մթնոլորտում հասարակության առավել խոցելի անդամների պաշտպանությունը գնալով ավելի կարևոր է դառնում:
Համաճարակը կործանարար ազդեցություն ունի խոցելի ընտանիքների վրա, որը միայն մասամբ մեղմացավ ՀՀ Կառավարության COVID-19 արձագանքի շնորհիվ: Անհրաժեշտ են քաղաքականության մշակման և աջակցության շարունակական հատուկ միջոցառումներ՝ ճգնաժամից տուժած բնակչության խոցելի խմբերի բարեկեցությունը պահպանելու համար: Նրանց թվում կան կանայք, երիտասարդներ, հաշմանդամներ և պատերազմի հետևանքով տեղահանված մարդիկ:
Ավանդաբար Հայաստանում եկամտի ամենակարևոր աղբյուրը եղել է վարձատրվող աշխատանքից եկամուտը: Այնուամենայնիվ, վերջին աղետների ժամանակ աշխատուժի պահանջարկը կտրուկ անկում ապրեց: Ըստ ՄԱԶԾ (UNDP) հետազոտության արդյունքների ՝ Հայաստանում գրանցվեց համաճարակի շատ ավելի բացասական ազդեցություն աշխատանքային ժամերի կրճատման վրա ի համեմատ տարածաշրջանի այլ երկրների՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում հասնելով 24%-ի (ՄԱԶԾ)։
Արագորեն աճող գործազրկությունն ավելի մեծ ազդեցություն է ունենում կանանց և երիտասարդների վրա: Ըստ վերջին հետազոտության ՝ 18-ից 24 տարեկան յուրաքանչյուր երրորդ աշխատող երիտասարդ կորցրել է աշխատանքը COVID-19-ի հետևանքով․ վարկանիշը երեք անգամ ավել է մնացած բոլոր հարցվածների համեմատ: ՓՄՁ-ներում աշխատատեղերի կրճատումը ավելի շատ է ազդել կանանց, քան տղամարդկանց վրա, իսկ կանանց գլխավորած ՓՄՁ-ներին ավելի մեծ հարվածներ են հասցվել: Սոցիալական ձեռնարկությունները, որոնք աջակցում են տնային պայմաններում չգրանցված ձեռնարկություններին` ներգրավված կանանց խոցելի խմբերով, ինչպիսիք են միայնակ ծնողները, հաշմանդամություն ունեցող կանայք, ընտանեկան բռնության ենթարկված կանայք, նույնպես մեծապես տուժել են COVID-19-ից (ՄԱԶԾ): Ստեղծված իրավիճակը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում խոցելի կանանց աշխատանքի համար` ապրուստ վաստակելու, իրենց ընտանիքները պահելու և ինքնագնահատականը բարձրացնելու համար:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք լրացուցիչ մարտահրավերներ են ունենում` կապված իրենց անորոշ վիճակի և ժամանակավոր բնակության, հակամարտության հետևանքով առաջացած ֆիզիկական և հոգեկան խանգարումների հետ: Սա դժվարացնում է նրանց մշտական արժանապատիվ աշխատանք ձեռք բերելը` աշխատանք փնտրելու հմտությունների բացակայության, համակարգչային անգրագիտության և սահմանափակ սոցիալ-հոգեբանական աջակցության պատճառով: Այս սահմանափակումները սրում են նրանց վրա COVID-19 համաճարակի բացասական ազդեցությունը՝ միաժամանակ նվազեցնելով դժվարություններին դիմակայելու նրանց ունակությունը: Ըստ Սյունիքում և Վայոց ձորում ժամանակավոր բնակվող տեղահանվածների կարիքների գնահատման, կառավարությունը միջոցներ է ձեռնարկել տեղահանվածների զբաղվածության բարձրացման ուղղությամբ, սակայն բացեր դեռ շատ են.
Հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնական աշխատաշուկա մուտք գործելն անբավարար էր և պահանջում էր բարելավում նույնիսկ COVID-19 համաճարակից առաջ: Վերջին դրամատիկ զարգացումներն ավելի մեծ ջանքեր են պահանջում` աշխատաշուկայի հասանելիությունը խթանելու համար այն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր գտնվում են աշխատանքի բացառման բարձր ռիսկի մեջ` կրթության և զբաղվածության ապահովման նախաձեռնությունների միջոցով: Հատուկ ջանքեր պետք է գործադրվեն համաճարակի հետ կապված բարենպաստ քաղաքականության և հատուկ միջոցառումների ապահովման համար` այս թիրախային խմբին խտրականությունից պաշտպանելու համար և խթանելու ծառայությունների անհրաժեշտ ճշգրտումները, որոնք կապահովեն տեղեկատվության մատչելիությունը, հաղորդակցման հեշտությունը և ներառական աշխատանքի վերաբերյալ վարչական և իրավական ընթացակարգերը:
Վերականգնման փուլերում ներառման քաղաքականության բացերի պարզումը և համապատասխան վերանայումների քարոզչությունը կօգնի առաջնահերթություն տալ անհապաղ կարիքների ոլորտներին և կբարելավի առավել խոցելի մարդկանց զբաղվածության հնարավորությունները:
Գործընկերության շրջանակը
Այս համագործակցության տևողությունը նախատեսված է 10 ամիս: Համագործակցության շրջանակում ընտրված ՔՀԿ-ներին կտրամադրվի.
- Անհատական աջակցություն շահերի պաշտպանության ռազմավարության մշակում։ Գործընկերները հնարավորություն կունենան անհատապես աշխատել փորձառու մասնագետների հետ` շահերի պաշտպանության սեփական ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման վրա: Մասնագետները ոչ միայն կօգնեն կազմակերպություններին ռազմավարության մշակման գործում, այլ նաև կտրամադրեն աջակցություն համագործակցության ողջ ընթացքում:
- Անհատական շահերի պաշտպանության դասընթացներ: Գործընկերության ընթացքում ընտրված ՔՀԿ-ների համար կկազմակերպվի մի շարք գործնական դասընթացներ` փորձառու դասընթացավարների մասնակցությամբ: Դասընթացները կկազմակերպվեն՝ հիմնվելով գործընկերների կողմից որոշված հատուկ կարիքների վրա և կարող են ընդգրկել շահերի պաշտպանության և հաղորդակցության տարբեր հմտություններ (օրինակ՝ քարոզչություն, թիրախային բնակչության ներգրավում, լոբբինգ կամ տարբեր լրատվամիջոցների հետ աշխատանք):
- Ֆինանսական աջակցություն շահերի պաշտպանության գործունեության իրականացման համար: Գործընկերները հնարավորություն կունենան ֆինանսական աջակցություն ստանալ իրենց համապատասխան ռազմավարություններում նախատեսված շահերի պաշտպանության գործունեության իրականացման համար, առավելագույն գումարը յուրաքանչյուր ռազմավարության համար կազմում է 4000 եվրոյին համարժեք դրամ: Այդպիսի գործունեությունը կարող է ներառել հետազոտություն և քաղաքական փաստաթղթերի պատրաստում (օրինակ՝ ուսումնասիրություններ, քաղաքականության հաշվետվություններ կամ սեղմագրեր), երկխոսություն որոշում կայացնողների հետ միջոցառումների կազմակերպման միջոցով (օրինակ՝ համաժողովներ, կլոր սեղաններ, աշխատաժողովներ, սոցիալական լրատվամիջոցների արշավներ, վիզուալներ/ինֆոգրաֆիկա) և իրազեկության բարձրացման և քարոզչական գործողությունների միջոցով:
Ընտրված գործընկեր ՔՀԿ-ների համակարգումը կիրականացնի «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն։
Շահերի պաշտպանության քարոզարշավի շահառուներ
Գործազուրկներ, կանայք, երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք և տեղահանվածներ՝ Հայաստանի բոլոր մարզերից
Համապատասխան շահերի պաշտպանության միջնորդության ոլորտներ
Աշխատանքային օրենսդրություն եւ քաղաքականություն
• Ազգային օրենսդրություն
• Քաղաքականություններ ազգային և տեղական մակարդակներում
Համայնքային աջակցություն՝ ուղղված ներառական զբաղվածությանը, որը ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝
• աջակցություն՝ փորձարկելու համայնքային դրամական միջոցների օգտագործումը՝ ուղղված աշխատանքային ծրագրերին
• հաշմանդամների տեղավորման օժանդակ ծառայություններ
• հասարակական գործիչները կողմ են արտահայտվում ներառական զբաղվածության աջակցությանը
Ներառական կրթություն եւ մասնագիտական ուսուցում, որը ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝
• դպրոցական կրթություն
• մասնագիտական կրթություն և վերապատրաստում
• բարձրագույն կրթություն
Աշխատաշուկայի ծրագրեր՝ նախատեված խոցելի խմբերի համար, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում հետևյալով ՝
• պետության կողմից ֆինանսավորվող ծրագրեր
• տեղական ինքնակառավարման նախաձեռնությունները, որոնք ուղղված են խոցելի խմբերի աջակցությանը
• աջակցություն գործատուներին
Զբաղվածության ոլորտում ներգրավումը թվայնացման միջոցով, որը ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝
• տեղեկատվություն համացանցում աշխատանքի տեղավորման հնարավորությունների մասին
• ՏՏ գրագիտություն
• Ինտերնետ-հասանելիություն
• ՏՏ հատուկ կարիքներով մարդկանց համար
Հոգեբանական աջակցություն՝ աշխատաշուկա մուտք գործելու համար, որը ներառում, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝
• խորհրդատվական ծրագրեր
• հոգեսոցիալական ծառայությունների հասանելիության դյուրացում՝ ստիգմատիզացումից խուսափելու համար, ինքնագնահատականի բարձրացում և այլն:
• աջակցություն գործազուրկ երիտասարդներին՝ զբաղվածության ոլորտում ինտեգրելու նպատակով
Համապատասխան դիմորդներ և գործընկերներ
ՔՀԿ-ները կարող են դիմել ինչպես առանձին, այնպես էլ կոնսորցիումով:
Համապատասխան դիմորդը պետք է
Օրինական գրանցված լինի Հայաստանում որպես ՔՀԿ,
- Կարողանա և պատրաստ լինի ժամանակ հատկացնել շահերի պաշտպանության կարողությունների և գործունեության համար,
- Հնարավոր է լինի համագործակցություն պետական և/կամ մասնավոր հատվածի հետ, սակայն դրամաշնորհ ստացողը պետք է լինի ՔՀԿ:
Գնահատման չափանիշներ
Ընտրության գործընթաց
Դիմում-հայտերը կգնահատվեն երկու փուլով: Ներկայացված հայտերը նախապես կգնահատվեն Դրամաշնորհների ընտրության հանձնաժողովի կողմից, որը բաղկացած է ներքին և արտաքին շահագրգիռ կողմերից: Հարցազրույցի, որը կգնահատվի վերոնշյալ չափանիշների հիման վրա, կհրավիրվեն այն հայտատու կազմակերպությունները, որոնք հավաքել են 70 և ավելի միավոր:
Դիմումի վերջնական տարբերակները պետք է ներկայացվեն մինչև 2021 թվականի հոտեմբերի 11-ը տվյալ էլ. հասցեով՝ grantsarmenia@peopleinneed.net և խնդրում ենք թեմայի տողում նշել՝ C19 շահերի պաշտպանության դիմում:
Ի՞նչ ներկայացնել
Հայտերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն լեզուներով:
- Դիմում-հայտի ձև (MS Word-ով և PDF-ով՝ ստորագրված),
- Կազմակերպության գրանցման վկայական,
- Հիմնական անձնակազմի և այն մարդկանց ինքնակենսագրականները, ովքեր ներգրավված կլինեն կարողությունների զարգացման գործընթացում:
Համագործակցության այս ծրագրի վերաբերյալ հարցերը կարող են ներկայացվել վերը նշված էլ. հասցեին մինչև 2021թ. սեպտեմբերի 14-ը:
Տեղեկատվական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին ZOOM հարթակի միջոցով:
Topic: Info Session on the EU COVID19 Solidarity Programme Call
Time: Sep 17, 2021 14:00 Yerevan
https://us02web.zoom.us/j/85468476731?pwd=dXk2Q3YvUmdaWFpyQ3RXRzFEQWJzQT09
Meeting ID: 854 6847 6731
Passcode: 193301
Find your local number: https://us02web.zoom.us/u/kczZ8OvmeB
Գործընկերների ընտրության գործընթացի հետ կապված ցանկացած մտահոգություն կամ կարծիք կարող եք ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ Հայաստան, ք. Երևան, Սայաթ-Նովա 33, բն. 83 կամ կարող եք գրել տվյալ էլ. հասցեին՝ grantsarmenia@peopleinneed.net․
Ներբեռնեք դիմում-հայտը։