Teaching through films handbook

People in Need

«Ուսուցում ֆիլﬔրի ﬕջոցով» ձեռնարկում ներառված ֆիլﬔրը, թեմատիկ նյութերը և գործնական վարժությունները շոշափում են ﬕգրացիայի թեման և հարակից ենթաթեմաներ, ինչպես օրինակ՝ օրինական և անօրինական ﬕգրացիան, արտագաղթն ու վերադարձը, փախստականների և ﬕգրանտներին հանդիպող տարբեր խնդիրներ: Այն հասցեագրված է հանրակրթական ավագ դպրոցի ուսուցիչներին (դասղեկներին) ﬕգրացիա երևույթի և մարդու իրավունքների մասին աշակերտների իրազեկությունը բարձրացնելու, ակտիվ քննարկուﬓեր կազմակերպելու, առկա սոցիալ-քաղաքական խնդիրների վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու նպատակով: Ձեռնարկը կարելի է կիրառել ինչպես դասաժաﬔրին, եթե դասի թեման առնչվում է ձեռնարկում արծարծվող թեմաներին, այնպես էլ՝ դասղեկի ժաﬕն կամ արտադասարանական ﬕջոցառուﬓերի ժամանակ:

Ֆիլﬔրն ընտրված են «Մեկ աշխարհը դպրոցում» ծրագրի ֆիլմացանկից, «Մեկ կադր» կարճ ֆիլﬔրի ﬕջազգային փառատոնի ֆիլմացանկից, ընդգրկված են նաև տեղական արտադրության ֆիլﬔր:

«Մեկ աշխարհը դպրոցում» կրթական երկարաժամկետ ծրագիրը նախաձեռնել է «Մարդը կարիքի ﬔջ» ՀԿ-ն: 2003 թ-ից այն իրականացվում է Չեխիայի Հանրապետությունում: Հայաստանում ծրագիրն իրականացվում է սկսած 2012 թվականից:

















































 

 

Download