Մայրենի 1

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Սույն աշխատանքային գիրք-տետրը հասցեագրված է առաջին դասարանում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին, նրանց ուսուցիչներին, ծնողներին և նպատակաուղղված է գրաճանաչության նախաայբբենական շրջանի դժվարությունները տարաբնույթ առաջադրանքների կատարման ﬕջոցով հաղթահարելուն: Ուսուﬓական գործընթացում իրականացրած ցանկացած գործունեության վերջնարդյունքը ﬔծապես պայմանավորված է նաև այն նախապատրաստական աշխատանքով, որը նախորդում է դրան: Կարդալու և գրելու ուսուցման գործընթացը բարդ է ընդհանրապես, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի համար՝ երբեﬓ անհաղթահարելի: Հետևաբար գրաճանաչության նախաայբբենական շրջանում պետք է դրվեն այն հիմքերը, որոնք կնպաստեն կարդալու և գրելու կարողության ձևավորման գործընթացին և ոչ ﬕայն: Մեր դիտարկուﬓերը, համապատասխան ուսուﬓասիրությունները, զրույցներն ու հարցախույզները ցույց տվեցին, որ համընդհանուր ներառման պայմաններում տարրական դասարանների ուսուցիչները դժվարություններ են ունենում մայրենիի դասագործընթացում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքները կազմակերպելիս: Այս առումով, սույն աշխատանքային գիրք-տետրի ստեղծումով փորձել ենք ուսուցիչներին առաջարկել տարաբնսույթ առաջադրանքներ ու վարժություններ, որոնք կզուգակցվեն այբբենարանով կազմակերպվող աշխատանքներին: Առաջարկվող վարժությունները կարելի է կիրառել ստեղծագործաբար՝ հաշվի առնելով տվյալ աշակերտի անհատական առանձնահատկությունները և ուսուﬓական կարիքները: Սույն աշխատանքային գիրք-տետրում ընդգրկել ենք տարատեսակ առաջադրանքներ, որոնք ﬕտված են գրաճանաչության նախաայբբենական շրջանի խնդիրների լուծմանը. մասնավորապես՝ հոգեկան բոլոր գործընթացների՝ մտածության, հիշողության, ուշադրության, խոսքի զարգացմանը, մանր շարժունակության զարգացածության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը, տարածության ﬔջ կողﬓորոշվելու սովորողների ունակության զարգացմանը, վերլուծահամադրական ունակությունների զարգացմանը, որը, ինչպես հայտնի է, կարդալու և գրելու կարողության հիմքն է: Առաջադրանքները կազմված են այնպես, որ աշակերտին մղեն որոշակի ակտիվ գործողություններ կատարելուն: Դրանք համապատասխանում են առարկայական ծրագրի և կրթական չափորոշչի պահանջներին: Աշխատանքային գիրք-տետրն ունի նաև հավելված, որում տեղադրված պատկերները կօգտագործվեն այս կամ այն առաջադրանքի կատարման ընթացքում:

Download