Մաթեմատիկա 1

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Մաթեմատիկայի աշխատանքային գիրք-տետրը կազմված է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի «Մաթեմատիկա» առարկայական չափորոշչին և ծրագրին համապատասխան՝ հարմարեցված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման և ուսուﬓառության առանձնահատկություններին և ներառում է ծրագրային նախաթվային փուլը (առարկայի հատկանիշ, հաﬔմատել ըստ երկարության, զանգվածի, տարածության ﬔջ կողﬓորոշում և այլն): Աշխատանքային գիրք-տետրում հաշվի են առնվել սովորողների մաթեմատիկական գիտելիքների և կարողությունների ձևավորման ժամանակակից մոտեցուﬓերը, որոնց հիմքում ընկած է ուսուցման զարգացնող ուղղվածության սկզբունքը: Ուսուﬓական առաջադրանքների համակարգը ներկայացված է պարզից բարդ սկզբունքի տրամաբանական հաջորդականությամբ: Նոր նյութը ներմուծվում է փոքր բաժիններով՝ քայլ առ քայլ, աստիճանաբար նոր տարրեր ավելացնելով՝ հաշվի առնելով այն դժվարությունները, որոնց հանդիպում է առաջին դասարանցին: Առաջադրանքները ներկայացվում են հստակ և հակիրճ ձևակերպուﬓերով, որոնք կազմվել են սովորողին կողﬓորոշող ցուցուﬓերով: Այդ տեքստ-ցուցուﬓերը պետք է ընթերցվեն և բացատրվեն սովորողին ուսուցչի կողﬕց, քանի որ տվյալ ժամանակահատվածում առաջին դասարանցին դեռևս տառաճանաչ չէ և չի տիրապետում ինքնուրույն ընթերցման կարողություններին: Առաջարկվել են այնպիսի առաջադրանքներ, որոնք աշակերտից պահանջում են ինտերակտիվ գործունեություն ծավալել՝ կտրել, փակցնել, կառուցել: Այս աﬔնն իրագործելու համար գիրք-տետրն ունի հավելվածային բաժին, որտեղ նման առաջադրանքներից յուրաքանչյուրի համար առաձնացված է համապատասխան գործիքակազմ, ինչից կօգտվի աշակերտը և կիրականացնի առաջադրանքի նման կատարումը: Կրտսեր դպրոցականի մաթեմատիկական պատկերացուﬓերի, հասկացությունների և կարողությունների ձևավորման համար ուսուﬓական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել զննագործնական ﬕջոցների գործադրմամբ: Որպես պարտադիր դիդակտիկ նյութ կիրառվում են երկրաչափական պատկերներ ու մարﬕններ (շրջան, քառակուսի, եռանկյունի, ուղղանկյուն, գունդ, խորանարդ), ինչպես նաև՝ հաշվեձողիկներ: Այս նկատառուﬕց ելնելով տետրում ընդգրկվել են այնպիսի առաջադրանքներ, որոնց առարկայական-գործնական կիրառուﬓերն իրականացվում են վերոնշյալ դիդակտիկ նյութերով: Առաջադրանքներում ներկայացված են նաև կենցաղային ծանոթ թեմատիկ առարկաներ, խաղալիքներ, ﬕրգ, բանջարեղեն և այլն: Գործնական բնույթի առաջադրանքների համակարգը, որն ունի ընդգծված ուսուցողական ուղղվածություն, թույլ է տալիս առավել արդյունավետ կազմակերպել սովորողների ինքնուրույն աշխատանքն ինչպես դասարանում, այնպես էլ արտադասարանային պարապմունքների ժամանակ՝ ստացված մաթեմատիկական գիտելիքների ամրապնդման և սովորողների ընդհանուր զարգացվածության նպատակով: Հարկ է նշել, որ ներկայացվող ուսուﬓաօժանդակ նյութին կից առկա է ﬔթոդական ձեռնարկ, որը կօգնի մանկավարժին յուրաքանչյուր առաջադրանքի ուղղորդման գործընթացում: 3 Գիրք-տետրը պատկերազարդ է և գունագեղ, որն առավել կխթանի սովորողի հետաքրքրությունն ու հաճելի կդարձնի նրա ուսուﬓառության ﬔկնարկը մաթեմատիկայի աշխարհում:

Download