Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ

People in Need

«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության և ներառական կառավարման մեխանիզմերը, հնարավորություն է ստեղծում քաղհասարակության դերակատարների համար զարգացնել հմտություններն ու փորձը՝ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու համար։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» տարածաշրջանային ծրագրի շրջանակում` «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստանում աջակցել է նորաստեղծ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին և սոցիալական ու մշակութային շարժումներին՝ որպես վստահելի դերակատարներ, որոնք առաջ են տանում ժողովրդավարական գործընթացները՝ մասնավորապես մարդու իրավունքների, համայնքային զարգացման և երիտասարդների ներգրավման, ինչպես նաև կրթության բնագավառներում։

Ծրագրի թիմի և հմուտ խորհրդատուների աջակցությամբ` Հայաստանում ծրագրի մասնակից 14 ՔՀԿ-ից յուրաքանչյուրը մշակել է իր սեփական ռազմավարական պլանը՝ գծելով իր ուղին, դերը հասարակության մեջ և համակարգային փոփոխությունները, որոնց միտված է ազդել։ ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող մասնակիցները հնարավորություն են ունեցել գնահատելու իրենց սեփական կազմակերպական կարողությունները և մասնակցել կարիքահեն վերապատրաստման ծրագրերին, ստանալ մասնագիտական կարծիք ու խորհրդատվություն, մենթորինգ, ինչպես նաև մասնակցել ուսուցողական այցին։ Նրանք նաև ամրապնդել են կապերն իրենց համայնքների, աջակիցների և կամավորների հետ, ինչպես նաև կապ հաստատել Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Չեխիայի Հանրապետությունների գործընկերների և հասակակիցների հետ։ Մասնակից ՔՀԿ-ները ստացել են նաև դրամաշնորհներ՝ ռազմավարական զարգացման, ինչպես նաև արշավներ իրականացնելու համար։

Հայաստանում «Քաղաքացիական հասարակության դերակատարները՝ որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության և Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի (NED)-ի ֆինանսավորմամբ։ Հայաստանում ծրագրի բյուջեն կազմել է 387,608 եվրոյին համարժեք դրամ, 175,797-ը հատկացվել է արշավային և գործառնական դրամաշնորհներին։


 

Download