Հետազոտություն․ Սյունիքի մարզում անապահովության գնահատման նոր համակարգի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց վրա

ԳորիսԼաբ

Սյունիքի մարզում անապահովության գնահատման նոր համակարգի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձանց վրա հետազոտական զեկույցի նպատակն է վերլուծել նոր համակարգի կիրառման առաջին արդյունքները և դրանց ազդեցությունը հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց վրա՝ քաղաքականության վերանայման առաջարկների մշակման նպատակով։ Զեկույցը հիմնվում է իրավական ակտերի ուսումնասիրության, ինչպես նաև դեպքերի ուսումնասիրության վրա։

Առանցքում ունենալով համակարգի նպատակը և վերափոխման հիմնավորումը, ինչպես նաև ուսումնասիրելով նոր օրենքները («Սոցիալական աջակցության մասին» նոր օրենք, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ) ու կառավարության կողմից հաստատված անապահովության գնահատման կարգը, ներկայացվում է, թե ինչպես են փոխվել սոցիալական աջակցության պայմաններն ու չափանիշները։ Ապա վերլուծվել է պիլոտային շրջանում ներգրավված անձանց փորձը՝ անդրադառնալով նոր համակարգի մատչելիությանը, քաղաքացիների իրազեկվածությանը, պետական կառույցների գործելակերպի ընկալմանը, վստահության և գոհունակության մակարդակին։ Վերջում ներկայացվում են հիմնական եզրահանգումները և առաջարկներ քաղաքականության բարելավման համար։
 

Այս զեկույցը պատրաստվել է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպության կողմից՝ «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում և «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի համագործակցությամբ։

Նյութի բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և այն պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրը մաս է կազմում «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», որը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ Նախաձեռնության հիմնական նպատակը Սյունիքի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն է։

Download