Caucadoc. Teaching through documentary films

People in Need

«Մեկ աշխարհը դպրոցում» կրթական երկարաժամկետ ծրագիրը նախաձեռնել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ)։

2003 թ․ սկսած այն իրականացվում է Չեխիայի հանրապետությունում։ Ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվել են վավերագրական ֆիլմեր և մեթոդական ձեռնարկներ՝ արդի աշխարհի և ժամանակակից պատմության թեմաների ուսուցման նպատակով։

2012 թ․ ծրագիրն իրականացվել է նաև Հայաստանում։ 2013-2014 թթ․ ընթացքում 80-ից ավելի հանրակրթական դպրոցների հասարակագիտական առարկաների ուսուցիչներ ՀՀ Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերից վերապատրաստվել են և ձեռք բերել «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» ուսուցչի ձեռնարկը և տեսաերիզը (DVD): 2014 թվականից Կրթության ազգային ինստիտուտի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում «Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով» մեթոդաբանությունը հասանելի է դարձել հանրակրթական դպրոցների և ուսուցիչների համար։
 

Download