Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքների գյուղաբնակ կանանց առողջապահական կարիքների գնահատում

«Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ

«Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ-ի հաշվետվությունը ներկայացնում է «Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքների գյուղաբնակ կանանց առողջապահական կարիքների գնահատում» հետազոտության արդյունքները, որն իրականացվել է «Միգրացիան և կանայք․ առողջության պահպանում և առողջական կարիքների գնահատում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Այն իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ «Միգրացիայի կառավարման համակարգի ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից` Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) շրջանակում և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) միջոցով: Բովանդակության համար պատասխանատու է  «Առողջության իրավունք» առողջապահական, սոցիալական ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության կամ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի տեսակետները:

Հետազոտական խումբը՝

Հետազոտության դաշտային աշխատանքը, ներառյալ բժշկական սկրինինգը, իրականացրել են «Մեդիկուս» բժշկական կենտրոնի մասնագետները։
Ծրագրին աջակցության համար հետազոտությունն իրականացրած խումբն իր երախտագիտությունն է հայտնում Աշտարակի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Էմմա Փարվանյանին և Թալինի համայնքապետարանի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նելլի Մելքոնյանին։

Հետազոտության վերաբերյալ տեսանյութն ու հոդվածը հասանելի է այստեղ։


 

Download