Ամասիայի բրդի գործարան | Կատալոգ

PIN Հայաստան

Ամասիայի բրդի գործարանը հիմնադրվել է 2019 թ-ն: Գործարանն իր տեսակով Հայաստանում գործող միջինից մեծ քանակությամբ բուրդ մշակող եզակի արտադրամաս է։ Մենք հումքը ձեռք ենք բերում Շիրակի մարզի ֆերմերներից եւ տեղական ու միջազգային շուկայի համար արտադրում մաքուր հայկական բուրդ։ Մենք համատեղում ենք բրդի գզման ժամանակակից տեխնոլոգիաներն ու ձեռագործ արհեստը եւ մեր հաճախորդներին առաջարկում բնական բրդյա արտադրանք՝ շերտավոր եւ ժապավենային գզված բրդից մինչեւ բնական թելեր ու գործվածք։ Մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պաշտպանությանը. այդ իսկ նպատակով բուրդը լվացվում է էկոօճառներով, իսկ մանվածքները ներկվում են միայն բնական նյութերով։ Կատալոգում ներկայացված է մեր գործարանի արտադրական ներուժը, սակայն մենք ջանք չենք խնայի հաճախորդների պահանջներն համապատասխան հատուկ առաջարկների ձեւավորման համար։

Download