Համայնքային համակարգող Գորիսում, Մանկական զարգացման կենտրոն (ՄԶԿ)

Պաշտոն: Համայնքային համակարգող, Մանկական զարգացման կենտրոն (ՄԶԿ)
Դրույք: Ամբողջ դրույք (100%)
Գտնվելու վայր: Գորիս, նախագծի հասցեներ պարբերաբար այցելություններով
Սկիզբ: Հոկտեմբեր
Տևողություն: 12 ամիս, երկարաձգման հնարավորությամբ

Աշխատանքի նկարագրություն:
Հաշվետու լինելով Նախագծի ղեկավարին՝ համայնքային համակարգողի առաջնային դերը Մանկական զարգացման կենտրոնների ամենօրյա կառավարումը և նախագծի աշխատանքերի վերահսկումն է։ Պարբերաբար անհրաժեշտ է տեղեկացնել նախագծի ղեկավարին ծրագրի առաջընթացի և փոփոխվող պայմանների մասին և առաջարկություններ ներկայացնել ճշգրտումների/բարելավումների վերաբերյալ` հաստատված բյուջեի շրջանակներում սահմանված նպատակներին հասնելու համար: Համայնքային համակարգողը, սերտորեն համագործակցում է այլ վարչությունների (Ֆինանսական/Մոնիթորինգ/Լոգիստիկ/ՄՌ) և այլ համապատասխան համակարգողների հետ: Նախագծի ղեկավարի օժանդակությամբ, համայնքային համակարգողը պետք է ժամանակավորապես կորդինացնի Գորիսի համայնքային օգնականների աշխատանքը, եթե նրանք հարցեր ունեն ծրագրի այն բաղադրիչների վերաբերյալ, որոնցում ներգրավված են (շահառուների նույնականացում/բրիկետների բաշխում/ձմեռային կարիքների աջակցություն/կոմունալ ծառայությունների վճարում): ՄԶԿ- ի համայնքային համակարգողը ներկայացնում է կազմակերպությունը համայնքի մակարդակով՝ տեղական շահագրգիռ կողմերի և դաշտային աշխատանքներում ներգրավված այլ դերակատարների հետ համաձայնեցմամբ:

Աշխատանքային պարտականություններ՝
  • Նախագծի ղեկավարի հետ խորհրդակցելով `պլանավորում և համակարգում է ՄԶԿ ծրագրի ընթացիկ իրականացումը
  • Պատրաստում է ՄԶԿ գործունեության պլանը և հետևում դրա իրականացմանը,
  • Շարունակաբար տեղեկացնում է Նախագծի ղեկավարին ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ և տալիս է բարելավումներ կատարելու առաջարկություններ
  • Ակտիվորեն արդյունավետ հարաբերություններ է պահպանում ոլորտի տարբեր շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են տեղական կառավարման մարմինները. այլ շահագրգիռ կողմեր
  • Համագործակցում է գլխամասի (ՄԿՄ այլ ծրագրերի) հետ և հաշվի է առնում ՄԶԿ- ի այլ գործողություններ` առավելագույն որակի հասնելու համար` հիմնված ՄԿՄ- ի սահմանված չափանիշների վրա
  •  Պահպանում է բոլոր 7 կենտրոնների շահառուների (ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները) ստուգված և արդի տվյալների բազան` հիմնված մշակված չափանիշների/տվյալների կարիքների վրա
  • Մշակում է ՄԶԿ գործողությունների շաբաթական ժամանակացույց հոգեբանի և խմբավարների հետ համատեղ` ապահովելով աշխատանքների որակը և հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները
  •  Բացահայտում է ՄԶԿ- ների կարիքները (ինչպես նյութական աջակցության, այնպես էլ կարողությունների զարգացման համար) և ապահովում է դրանց հետևողականությունը` նախագծի ղեկավարի հետ խորհրդակցելով
  • Կազմակերպում է կանոնավոր հանդիպումներ ծնողների, խմբավարների, տեղական մարմինների հետ` քննարկելու ՄԶԿ-ի գործունեության մարտահրավերները, հաջողությունները և պլանավորելու հետագա բարելավման քայլերը` ըստ պահանջի
  • Մշակում է հաշվետվություններ և թարմացումներ ծրագրի վերաբերյալ, ըստ նախագծի ղեկավարի պահանջի
  • Բացահայտում է կարողությունների զարգացման հնարավորությունները խմբավարների, հոգեբանի և ծնողների համար և ապահովում, որ դրանք գրանցվեն Աշխատանքային ծրագրում
  • Համակարգում է խմբավարների և հոգեբանի աշխատանքները, աջակցություն ցուցաբերում որտեղ անհրաժեշտ է 
  • Ապահովում է ծրագրի գործունեության ժամանակին և արդյունավետ իրականացումը և ապահովում, որ ծախսերը լինեն հաստատված բյուջեի սահմաններում
  • Իրականացնում է ժամանակավոր մոնիթորինգային այցելություններ կենտրոններ՝ աշխատանքների որակը ստուգելու համար
  • Նպաստում է նախագծի գործառույթների ժամանակին և արդյունավետ իրականացմանը և ապահովվում, որպեսզի ծախսերը լինեն նախապես հաստատված բյուջեի շրջանակներում 
  • Ապահովում է տեղեկատվության սահուն փոխանակում կենտրոնների և Երևանի գրասենյակի միջև
  • Նախագծի ղեկավարի օժանդակությամբ տրամադրում է խորհրդատվություն Գորիսի համայնքային օգնականներին ծրագրի այն բաղադրիչների վերաբերյալ, որոնք նրանք իրականացնում են (շահառուների նույնականացում/բրիկետների առաքում/տների ձմեռային կարիքների աջակցությու/կոմունալ վճարումներ)։
Որակավորում՝
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ

Հմտություններ՝
  • Համայնքային աշխատանքի նախկին փորձը և երեխաների հետ ունեցած փորձը որոշակի առավելություն կլինեն
  • Անձնակազմին վերահսկելու և ծրագրի իրականացումն արդյունավետ կառավարելու ունակություն
  • Շահառուների հետ վստահելի աշխատանքային հարաբերություններ հաստատելու ունակություն, համայնքի մակարդակով գործընկերների, թիմի անդամների և արտաքին գործընկերների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատելու/պահպանելու ունակություն
  • Խթանում է աշխատանքի նկատմամբ թիմային մոտեցումը
  • Ժամանակի կառավարման հնարավորություն, առաջնահերթ խնդիրներին արագ արձագանքելու կարողություն
  • Նվազագույն անմիջական վերահսկողության ներքո աշխատելու ունակություն
  • Ճկունություն և փոփոխվող պահանջներին հարմարվողականություն
  • Անգլերենի բանավոր և գրավոր լավ հմտությունները ցանկալի են
Հետաքրքրված թեկնածուները դիմելու համար կարող են ստորև նշված փաստաթղթերը ուղարկել հեևյալ լինկով՝
  • Ուղեկցող նամակ (անգլերեն կամ հայերեն)
  • CV (անգլերեն կամ հայերեն)
  • Առնվազն երեք երաշխավորի կոնտակտներ՝ ներառյալ վերջին աշխատավայրից անմիջական ղեկավարի