ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏ

Դրույք:  Ամբողջ դրույք (100%)
Վայր: Երևան
Տևողություն: 24 ամիս, երկարաձգման հնարավորությամբ
Ենթակա է: Գնումների համակարգողին
Վերջնամակետը։ Հունավրի 15

Ընկերության մասին: «Մարդը կարիքի մեջ»/People in Need-ը միջազգային հասարակական կազմակերպություն է (ՀԿ), որը 1992-ին ստեղծվել է Չեխիայի Հանրապետությունում և այժմ իրականացնում է մարդասիրական ու զարգացման երկարաժամկետ ծրագրեր ավելի քան 30 երկրում:
«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն Հայաստան էր ժամանել մարդասիրական նախաձեռնությամբ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ, երբ հիմնադիրները պաշտոնապես դեռևս չէին գրանցել կազմակերպությունը:
Տարիներ անց՝ 2003-ին հիմնվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ աջակցելով համայնքային և գյուղական տուրիզմի զարգացմանը, քաղաքացիական կրթությանն ու երիտասարդների հզորացմանը, միգրանտների ինտեգրմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
Հայաստանում գրասենյակներ գործում են Երևանում, Գորիսում և Գյումրիում։

Գնումների մասնագետը իր անմիջական ղեկավարի հսկողության ներքո կազմակերպում է ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնումների ընթացակարգերը և գործընթացները՝ ընկերության գնումների քաղաքականության, կանոնների և ընթացակարգերի և դոնորների գործող կանոնների ու ընթացակարգերի համաձայն։

Հիմնական պարտականությունները՝
  • Հետևել գնումների ստանդարտ գործելակերպին և արխիվացնել փաստաթղթերը՝ հիմնվելով ընկերության գնումների ուղեցույցների վրա։
  • Իրականացնել գնումների առօրյա առաջադրանքներ՝ ապահովելով գնացուցակի, մատակարարների տվյալների բազայի թարմացումներ, փաստաթղթերի ճշգրիտ լրացումները։
  • Ապավովվել, որպեսզի գնահատման թերթիկները պատրաստված լինեն հավաստի տեղեկատվությամբ, որը կապահովի մատակարարների միջև հավասար և արդար մրցակցության։
  • Աջակցել տենդերային գործընթացներին համաձայն ընկերության գնումների ընթացակարգերի
  • Աջակցություն տրամադրել ծրագրի թիմին և խորհուրդներ տալ ապրանքներ ձեռք բերելու լավագույն ուղիների վերաբերյալ՝ ապահովելով որակի հսկողություն և պահանջվող բնութագրերի համապատասխանությունը։
  • Ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնումների միջոցով ապահովել, որպեսզի ծրագրերի իրականացումը լինի օպտիմալ մակարդակի վրա։
  • Հանդես գալ, որպես գնման ընթացակարգերի ընթացքում հարցումների և/կամ տեղեկատվության տրամադրման հիմնական կոնտակտային անձ: Անհրաժեշտության դեպքում կազմակերպել նախատենդերային հանդիպումներ։
  • Պատրաստել գնման պատվերներ ELO և NAVI համակարգերում։
  • Կազմել գնման նախնական պայմանագրեր՝ ուշադրություն դարձնելով պայմանագրի հիմնական կետերին, պայմանագրի համատեքստին և արժեքի հաշվարկին՝ ապահովելով թարմացումները և ստորագրում:
  • Համակարգել մատակարարների, պահեստի անձնակազմի և լոգիստիկ բաժնի գործընկերության հետ՝ ապահովելու համար, որ մատակարարումների ստացումը նախապես կազմակերպված է, և որ անհրաժեշտ նախապատրաստումն իրականացվել է քանակական և որակական ստուգումների համար։
  • Հետևել յուրաքանչյուր պայմանագրում/գնման պատվերում առաքման վերջնաժամկետին և մատակարարներին ուղարկվող անհրաժեշտ հիշեցումները, եթե վերջնաժամկետը մոտենում է: Ղեկավարությանը տեղեկացնել պայմանագրի տուգանքային դրույթի վերաբերյալ, եթե չի կիրառվում ֆորսմաժորային դրույթը։
  • Հետևել վճարման գործընթացին էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի համակարգի ամենօրյա ստուգումների միջոցով և անհրաժեշտության դեպքում կապվել ֆինանսական բաժնի և մատակարարների հետ՝ վճարման գործընթացի մասով։
  • Վերանայել նոր ներկայացված գնման հայտերը՝ համոզվելու համար, որ տրամադրված տեղեկատվությունը ճիշտ է, և առաքման ակնկալվող ամսաթիվը հասանելի է՝ հաշվի առնելով բոլոր ծանրաբեռնվածությունները: Աշխատակիցներին տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես ճիշտ ձևով պատրաստել գնման հայտերը, կամ եթե այնտեղ որոշ վերանայումներ են պահանջվում:
  • Լրացուցիչ պարտականությունների կամ այլ խնդիրների ստանձնում՝ անմիջական ղեկավարի կամ ավելի բարձր ղեկավարների կողմից հանձնարարված:
Պահանջվող որակավորում 
  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ գնումների ոլորտում
Հմտություններ
  • Կազմակերպչական գերազանց հմտություններ՝ մանրուքներին ուշադրություն դարձնելուվ և պահպանելով ճշգրտությունը
  • Գործընկերների, թիմի անդամների և արտաքին գործընկերների/մատակարարների հետ արդյունավետ հարաբերություններ հաստատում և պահպանում
  • Ժամանակը կառավարելու, առաջադրանքների առաջնահերթությունը, հարցումներին արագ արձագանքելու կարողություն
  • Հուսալի անձնավորություն, ով կարող է աշխատել նվազագույն անմիջական վերահսկողությամբ,
  • Ճկունություն և փոփոխվող կարիքներին դրականորեն արձագանքելու հմտություն,
  • ՀԿ-ների աշխատանքի իմացություն և մարդասիրական աշխատանքին նվիրվածություն
  • Անգլերենի և հայերենի գերազանց իմացություն
  • Ուժեղ թիմային աշխատանքի և միջանձնային հմտություններ
  • Աշխատանքային փորձը ՀԿ ոլորտում կդիտվի որպես առավելություն
Ինչպես դիմել՝

Եթե Ձեզ հետաքրքրո՞ւմ է այս պաշտոնը, ապա ուղարկե՛ք Ձեր ինքնակենսագրությունը և կարճ ուղեկցող նամակը այս հղումով։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները: